Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Հայաստանի արտաքին պարտքը երբեք այսքան մեծ չի եղել

 

Վարչապետ դառնալուց մի քանի ամիս անց ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը հետեւյալ գրառումն արեց. «2019թ. օգոստոսին, 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում»: Անցել է ավելի քան մեկ տարի, իսկ Հայաստանի արտաքին պարտքը ոչ միայն նվազման միտում չի արձանագրել այդ ընթացքում, այլեւ սկսել է ավելանալ, հասնելով Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում ամենաբարձր ցուցանիշի: «Նոր Հայաստանի» կառավարիչը չի խորշում ավելացնել երկրի արտաքին պարտքը, հակառակ այն բանի, որ մինչեւ իշխանության գալը այս հարցը նրա կողմից նախկին իշխանությունների դեմ իրավացիորեն շահարկվող հիմնական թեմաներից էր:

Ինչո՞ւ ավելացավ արտաքին պարտքը 2009-2010 թթ.ից սկսած

Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների զանգվածային հիստերիայի ընթացքում դպրոցական երեխաներից մինչեւ տնային տնտեսուհիներ եւ կենսաթոշակառուներ ակտիվորեն քննարկում էին «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխականների եւ նրանց ղեկավարի կողմից հրապարակ նետված Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի թեման: Այդ օրերին բոլորը դարձել էին տնտեսագետներ եւ որպես վերջին ճշմարտություն արտահայտվում էին արտաքին պարտքի չափի, դրա ավելանալու եւ արդյունավետ ծախսել-չծախսելու մասին: Նրանց «հեղինակավոր» կարծիքների գլխավոր «հիմնավորումներից» մեկն էլ օրինակՙ «Մոնումենտի ճամփի ասաբնյակները բա ինչո՞վ են կառուցել» նախադասությունն էր: Ի դեպ, «Մոնումենտի ճամփին» շարունակվում են նոր «ասաբնյակներ» կառուցվել, բայց հեղափոխական թմբիրի մեջ ննջող քաղաքացիները այլեւս չեն խոսում ոչ այդ, ոչ էլ արտաքին պարտքի ներկայիս ավելացման եւ դրա անարդյունավետ ծախսելու մասին: Այժմ, թե ինչպե՞ս ավելացավ արտաքին պարտքը անցած 10 տարիների ընթացքում:

2007 թ.-ի վերջին Հայաստանի Հանրապետությունը արտաքին պարտքի ցածր բեռ ունեցող երկրների մեջ էրՙ 1 մլրդ 488 մլն դոլար, որը Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 6 տոկոսն էր: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 7-8 տարիներին բարձրՙ երկնիշ տնտեսական աճի շնորհիվ արտաքին պարտք վերցնելու մեծ անհրաժեշտություն 2000-ականներին չի եղել:

Սակայն, 2008-2009 թթ.ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին ծանր հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը, որի հետեւանքով 2009 թ.-ին ավելի քան 14 տոկոս տնտեսական անկում ունեցանք: Հայաստանի կառավարությունը սկսեց նոր պարտքեր վերցնել, քանի որ ճգնաժամի պատճառով նվազել էին նաեւ բյուջեի եկամուտները, իսկ ծախսերը (աշխատավարձներ, թոշակներ եւ այլն) պետք է կատարվեին: Արդյունքում, 10 տարվա ընթացքում արտաքին պարտքն աստիճանաբար ավելացավ, 2017 թ.-ի վերջում հասնելով 5 մլրդ 494 մլն դոլարի: Այսինքն, անցած 10 տարիների ընթացքում միջին տարեկան արտաքին պարտքն ավելացել է մոտ 400 մլն դոլարով եւ 2017 թ.-ին կազմել համախառն ներքին արդյունքի մոտ 45 տոկոսը:

Եվ ահա, 2018 թ.-ի մայիսին իշխանության է գալիս Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարում արտաքին պարտքի նվազեցման անհրաժեշտության, իսկ մի քանի ամիս անցՙ նվազման միտումի մասին: Սակայն իրականում նա սկսում է արտաքին պարտքի ավելացման նոր փուլՙ այն պարգայում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ չկա եւ մեր տնտեսության համար արտերկրից եկող այդ սպառնալիքը բացակայում է:

ՀՀ ընդհանուր պարտքըՙ ներքին եւ արտաքինը միասին վերցրած հատել է ռեկորդային 7 մլրդ դոլարի շեմը

Համաձայն վիճակագրական կոմիտեի, ՀՀ արտաքին պարտքն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 5 մլրդ 543 մլն դոլարՙ մեկ ամսվա ընթացքում ավելանալով ավելի քան 121 մլն դոլարով: Հենց սա է երբեւէ եղած Հայաստանի արտաքին պարտքի ամենաբարձր ցուցանիշը:

Տեղեկացնենք, որ արտաքին պարտքը կազմված է ՀՀ Կառավարության պարտքից եւ ՀՀ Կենտրոնական բանկի պարտքից: Կտրուկՙ 123,5 մլն դոլարով ավելացել է ՀՀ կառավարության պարտքը, հասնելով 5 մլրդ 31 մլն դոլարի: Մինչդեռ ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է մոտ 1 մլն դոլարով, կազմելով 512 մլն դոլար:

Տեղեկացնենք նաեւ, որ բացի արտաքին պարտքից, Հայաստանի Հանրապետությունն ունի նաեւ ներքին պարտք, որի հետ միասին էլ կազմվում է ՀՀ ընդհանուր պարտքը:

Ներքին պարտքը պետական պարտատոմսերն են, որոնք պետությունը վաճառում է բնակչությանը որոշակի տոկոսային եկամտաբերությամբ վերջինիս համար: Այն հիմնականում ՀՀ դրամով բանկային ավանդների տոկոսադրույքին մոտ եկամտաբերություն է ունենում եւ ընկալվում է որպես ավելի հուսալի միջոց, քան բանկային ավանդը, քանի որ պետությունն է պարտավորվում հետ վերադարձնել գումարն ու վճարել տոկոսները: Այսինքն, պետությունն, ըստ էության, տոկոսով պարտք է վերցնում բնակչությունից: Խոսքը 12-13 տոկոսադրույքով եկամտաբերություն ունեցող պետական պարտատոմսերի մասին է, որ թանկ փող է պետության համար: Մի խոսքով, սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ ներքին պարտքն էլ կազմել է 1 մլրդ 507 մլն դոլար:

Այսպիսով, ներկա պահին ՀՀ ընդհանուր պարտքըՙ ներքին եւ արտաքին միասին վերցրած, հատել է ռեկորդային բարձր շեմՙ 7 մլրդ դոլարը եւ կազմել 7 մլրդ 51 մլն դոլար: Սա է այժմ կառավարության եւ նրա ղեկավարի կառավարման արդյունքը:

Ե՞րբ է վտանգավոր արտաքին պարտքի ավելացումը

Արտաքին պարտքի ավելացումը ըստ էության մտահոգիչ չէր լինի, եթե գոյություն ունենային երկու հանգամանք, որ այսօր գոյություն չունեն:

Առաջինըՙ եթե ներգրաված վարկային միջոցներն ուղղվում են տնտեսական ակտիվության խթանման եւ ենթակառուցվածքների հիմնանորոգման ծրագրեր իրականացնելուն: Այսինքնՙ ճանապարհների, ջրագծերի կառուցմանը, ջրամբարների շինարարությանը, փոքր ու միջին բիզնեսի համար էժան վարկեր տրամադրելուն եւ այլն:

Երկրորդՙ եթե պարտքն ավելացնում է այնպիսի կառավարություն , որն ունի տնտեսական զարգացման մշակված եւ իրատեսական ծրագրեր, դրանք կյանքի կոչելու հմուտ եւ քաղաքական կամք ունեցող ղեկավար եւ թիմ:

Այն, որ ներկայումս կառավարության կողմից ձեռք բերվող նոր վարկերը ուղղվում են ոչ թե վերոնշյալ ծրագրերի իրականացմանը, այլ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, գաղտնիք չէ: Զարմանալին այն է, որ եթե, ըստ վարչապետի, պետբյուջեի եկամուտները գերակատարվում են, ինչո՞ւ ենք տասնյակ միլիոնավոր դոլարներ վերցնելով եւ արտաքին պարտքը ավելացնելով փակում պետական բյուջեի դեֆիցիտը:

Ինչ վերաբերում է երկրորդ հանգամանքին, ապա խոսել վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հմտություններից, ծրագրերից կամ դրանց կյանքի կոչելու ունակություններից, նույնն է թե մաղով ջուր վերցնել:

Այսինքն, ակնհայտ է, որ արտաքին պարտքի ներկայիս ահագնացող ավելացումը ծանրանալու է բնակչության վրաՙ առանց երկրի տնտեսական զարգացմանը որեւէ օգուտ տալու: Հենց սա է արտաքին պարտքի ավելացման իրական վտանգը:

Սակայն, ինչպես նշեցինք, մեր երկրի բնակչությունն այժմ օլիմպիական հանդարտությամբ է հետեւում այդ գործընթացին, մեկ անգամ եւս ապացուցելով այն իրողությունը, որ անցյալ տարվա ապրիլ-մայիսին մեր երկրում տեղի ունեցածը ուղղորդված (արտաքին եւ ներքին) քարոզչության արդյունք էր, որի դառը պտուղները դեռ երկար ենք շարունակելու քաղել:

azg.am