Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի՝ Հայոց ցեղասպանության խորհրդանիշի պատկերով
Ինչպես հայտնի է, 1915թ.-ին հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ամբողջ հասույթը (20 մլն դոլար) տրամադրվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA) մարդու իրավունքների համանուն ինստիտուտի ստեղծմանը:
Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտը դարձել է իրավունքի դպրոց եւ այս ոլորտում կրթության առաջավոր օղակ, իսկ 20 մլն դոլարի չափով նվերը դարձել է ամենամեծ դրամաշնորհը, որը Կոլիֆոռնիայի համալսարանի Իրավունքի դպրոցը երբեւէ ստացել է այդպիսի նպատակների համար:

Եվ ընդամենը մեկ ժամ առաջ իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories բաժնում լուսանկար է հրապարակել. պիջակի դարձածալին հայկական անմոռուկն է՝ խորհրդանիշ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Բայց սա ամենը չէ: Քարդաշյանը նաեւ գրել է. «UCLA-ում հայկական«Խոստում»-ը ինստիտուտը սկսվում է այսօր երեկոյան»: Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի հետագա հրապարակումներում..


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ