Հիտլերի և Եվա Բրաունի իրերն աճուրդում վաճառքի հանելու հանգամանքը Եվրոպայի հրեաների զայրույթ է առաջացրել (լուսանկարներ)
Ադլոֆ Հիտլերի գլխարկը, «Իմ պայքարը» («Mein Kampf», «Մայն քամպֆ») գրքի արծաթապատ հրատարակությունը և Եվա Բրաունի զգեստներն աճուրդում վաճառքի հանելու հանգամանքը Հրեաների եվրոպական միավորման զայրութն է առաջացրել, գրում է Daily Mail-ը։
Մյունխենյան «Hermann Historica» ընկերության կողմից կազմակերպված աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 20-ին։ Աճուրդին կներկայացվի «Երրորդ ռայխ»-ի ղեկավարությանը պատկանող շուրջ 147 իր։ Հիտլերի և Եվա Բրաունի իրերից բացի աճուրդների տունը կվաճառի նաև ռազմաքաղաքական գործիչներ Հերման Գյորինգ և Յոզեֆ Գեբելսի «ունեցվածքը», օրինակ՝ արևային ակնոցները, որոնք մեղադրյալները կրել են Նյուրնբերգյան դատավարության ժամանակ։
Իրերի մեծ մասը գտնվել է 1945 թվականի մայիսին ամերիկյան զինվորների կողմից Զալցբուրգում հայտնաբերված 40 սնդուկներում։
«Հրեաների եվրոպական միավորման» ղեկավար Մենախեմ Մարգոլինը հայտարարել է, որ սխալ է համարում նշված իրերի վաճառքը և «Hermann Historica» ընկերությանը նամակ է ուղարկել՝ «Երրորդ ռայխի» ղեկավարներին պատկանող իրերն աճուրդից հանելու պահանջով։
«Մենք կարծում ենք, որ ներկայացված իրերը մեծ պատմական նշանակություն չունեն, սակայն փոխարենը դրանց գնորդները մեծ արժեք կտան դրանց և կփորձեն արդարացնել մեծագույն չարիքը, որը երբևէ եղել է Եվրոպայում․ ուստի՝ նման իրերի վաճառքն ուղղակի չպետք է տեղի ունենա»,- գրել է Մարգոլինը։





















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ