Որքան արժե համաշխարհային աստղերի հետ հանդիպումը
Մեզնից շատերը երազում են գոնե մեկ անգամ հանդիպել մեր սիրելի աստղերի հետ և լուսանկարվել նրանց հետ: Շատ երկրպագուներ իրենց սիրելի արտիստներին հանդիպելու համար ժամեր են անցկացնում նրանց հյուրանոցների դիմաց և ետնաբեմերում, սակայն պարզվում է՝ յուրաքանչյուրը կարող է հանդիպել իր սիրելի արտիստի հետ՝ VIP տոմսերի միջոցով:
Star Insider-ը ներկայացնում է, թե որքան կարժենա ձեր սիրելի արտիստի հետ հանդիպումը.
Արիանա Գրանդե
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեին անձամբ հանդիպելու համար երկրպագուները պետք է վճարեն 2999 ԱՄՆ դոլար:
Սելենա Գոմես

Եթե ցանկանում եք բաց չթողնել երգչուհի Սելենա Գոմեսի հետ հանդիպման հնարավորությունը, ապա պետք է վճարեք 600 ԱՄՆ դոլար:
Կամիլա Կաբելո

Սեպտեմբերին կայացած iHeartRadio երաժշտական փառատոնի շրջանակում Կամիլա Կաբելոյին անձամբ հանդիպելու համար երկրպագուները վճարել են 1500 ԱՄՆ դոլար՝ երկու անձի համար:
The Rolling Stones

2017 թվականին No Filter Tour համերգային շրջագայության ընթացքում համաշխարհային The Rolling Stones խմբի անդամներին անձամբ ողջունելու համար երկրպագուները վճարել են ավելի քան 35 000 դոլար:
Մայլի Սայրուս

2014 թվականի Bangerz շրջագայության VIP տոմսերը, որոնք ներառել են նաև երգչուհու հետ անհատական հանդիպում, արժեցել են 950 դոլար:
Aerosmith

Աշխարհահռչակ խումբը Լաս Վեգասում իր հետ հանդիպելու VIP «փաթեթներ» է առաջարկում: Dream on հիթի հեղինակների հետ հանդիպումների փաթեթը տատանվում է 4710-ից 6478 դոլարի սահմաններում:
Լեդի Գագա

Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի հետ Լաս Վեգասում հանդիպման արժեքը սկսվում է 4805 դոլարից և կարող է հասնել մինչև 5155 դոլարի:
Սակայն տարիներ առաջ՝ մինչև մեգաաստղ դառնալը, երգչուհուն կարելի էր հանդիպել 25 դոլարով:
Բրիթնի Սփիրս

2018 թվականին ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հետ հանդիպումը երկրպագուների համար արժեցել է 2500 դոլար:
Բեյոնսե

2009 թվականին հայտնի երգչուհին իր երկրպագուների հետ հանդիպման համար առաջարկել է 1993 դոլար, իսկ ահա 2018 թվականին նրա VIP տոմսերը, չնայած բարձր արժեքին, չեն ներառել նրա հետ հանդիպում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ