Տիմատին նորածին որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)
Օրերս ռեփեր Տիմատին վերադարձել է Մալդիվյան կղզիներից և միացել հարսնացուին՝ Անաստասիա Ռեշետովային, և նորածին որդուն:
Ռեփերն Instagram-ի իր էջում որդու՝ նորածին Ռատմիրի հետ լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում ռեփերը գրկել է նորածնին:
Ըստ օգտատերերի՝ լուսանկարներում ռեփերը հոգնած տեսք ունի, աչքերի շուրջն էլ պարկեր կան: Երգչի տնային հագուստը նույնպես հետևորդներին տարօրինակ է թվացել. նրա հագին Adidas բրենդի անդրավարտիք է եղել և կիսաթափանցիկ շապիկ:
«Պատռված շապիկ ես հագել: Փող չունեի՞ր: Ես քեզ համար նորը կգնեի»,- գրել է հետևորդներից մեկը: Նշվածին Տիմատին հումորային պատասխան է տվել՝ հետևորդին առաջարկելով եղբայրաբար իրեն շապիկ գնել:
Լուսանկարներում երգչի ընդունած դիրքը հետևորդներին կերակրող մոր դիրքն է հիշեցրել: Հետևորդներից մեկը գրել է՝ «Կերակրող Տիմատին», ինչին ռեփերը կրկին հումորային պատասխան է տվել՝ ասելով. «Ափսոս կաթ չունեմ»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ