Մոսկովյան դատարանը սնանկության գործ է հարուցել Կոբզոնից 25 միլիոն դոլար վերցրած ու չվերադարձրած գործարարի դեմ
Մոսկվայի արբիտրաժային դատարանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այրու՝ Նելլի Կոբզոնի հայցի հիման վրա գործ է հարուցել խարդախության համար դատապարտված գործարար Վագիֆ Փեյսախովին սնանկ ճանաչելու առնչությամբ, գրում է РИА Новости-ն:
Փեյսախովի անվճարունակության մասին դատական գործի քննությունը նշանակված է դեկտեմբերի 11-ին: Կոբզոնի այրին արբիտրաժային դատարան էր դիմել հոկտեմբերի 30-ին: Կոբզոնի կինը պահանջել է սնանկ ճանաչել գործարարին, որը հանգուցյալ Կոբզոնին 25 միլիոն դոլարի չափով գումար է պարտք:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Փեյսախովին դատապարտել են 6 տարվա ազատազրկման` առավելապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով: Ըստ քննության տվյալների՝ գործարարը բազմիցս Կոբզոնից պարտքով գումար է վերցրել՝ սեփական բիզնեսը զարգացնելու համար, և չի վերադարձրել: 2014 թվականի փետրվարին երգիչը պահանջել է պարտքի վերաբերյալ 2 պայմանագիր կնքել: Երկու պայմանագրերով սահմանված պարտքի չափը կազմել է 25 միլիոն դոլար:
Պայմանագրի կնքումից մեկ ամիս անց գործարարը հայտարարել է, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները չի կարող կատարել, քանի որ ամբողջ գումարը տանուլ է տվել պոկեր խաղում: Այդ ժամանակ Կոբզոնը ոստիկանություն է դիմել, որն էլ քրեական գործ է հարուցել: Ինչպես պարզել են քննիչները, գործարարն ի սկզբանե չի պատրաստվել վերադարձնել երգչի գումարը և խաբել է նրան:
Օդինցովյան քաղաքային դատարանը Փեյսախովին մեղավոր էր ճանաչել՝ բավարարելով Կոբզոնի հայցը:
Կոբզոնը մահացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ