Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Գյումրեցի մարմնավաճառուհիները դժգոհ են իրենց աշխատանքից եւ պայմաններից

Մարգարիտան, ով իրական անունը չի սիրում բարձրաձայնել, արդեն 15 տարի է, ինչ զբաղվում է մարմնավաճառությամբ: Պատմում է, որ իր կարգավիճակի հետ ընտանիքի անդամները չեն համակերպվել: Փորձել են ետ կանգնեցնել, բայց չի հաջողվել:

«Ես 11-12 տարեկան էի, երբ հասկացա, որ ինձ դուր են գալիս պարապած տղամարդիկ: Միշտ ուզում էի, որ իրանց շատ մոտ լինեմ: Սիրում էի նրանց կպնել: Տանեցիք իմացան, շատ ջղայնացան, բայց դե ես չէի փոխվում: Մինչեւ 16 տարեկան մի կերպ թողեցին, որ իրանց հետ ապրեմ, հետո ասացին, թե գնա տանից: Հիմա ես մենակ եմ ապրում, ունեմ իմ աշխատանքը. գնում եմ աշխատանքի, ամբողջ գիշեր աշխատում եմ: Գիշերը չեմ քնում, առավոտ 5-ին եմ տուն գալիս: Դե փող եմ վաստակում, իմ մարմինը վաճառում եմ, իմ կարիքների համար գումար եմ աշխատում»,- ասում է Մարգարիտան:

Նա աշխատանքից դժգոհ չէ: Ասում է, որ կարողանում է այնքան վաստակել, որը կբավարարի եւ տան վարձին, եւ հանգնվելուն ու սնվելուն: Նշում է, թե մարմնավաճառության մեջ սահմանված գին չկա: Ամեն ինչ պայմանավորվածության հիման վրա է որոշվում: Գին սահմանելիս՝ հաշվի է առնում նաեւ հաճախորդների մշտական լինելը:

«Դե նայած օր. լինում է, որ շատ եմ վաստակում, լինում է, որ քիչ: Մոտավոր հաշվարկներով օրը մի 40 հազար ստանում եմ: Կան հաճախորդներ, ովքեր 3 տարի է ինձ մոտ են գալիս: Դե դա վստահությունից է կախված: Մարմնավաճառի աշխատանքը շատ վատ աշխատանք է, ոնց որ իմ ճակատին մի մեծ բիծ լինի: Լավ է մարդ մուրացկան լինի, քան՝ մարմնավաճառ»,- նշում է նա:

Անդրադառնալով հասարակության վերաբերմունքին՝ պատմում է, որ մարմնավաճառները միշտ ընդունված չեն եղել եւ չեն լինի շրջապատի եւ հատկապես՝ կանանց կողմից:

«Ասենք, որ նորմալ հագնված մտնում եմ խանութ, բոլորը ինձ են նայում: Կարողա էդ պահին ինձնից կարճ հագնված կին լինի խանութում ու իր վրա ուշադրություն չդարձնեն»,- նշում է զրուցակիցս:

Այսօր Հայաստանում շատ իրավապաշտպան ՀԿ-ների ղեկավարներ խոսում են այն մասին, որ պետք է մարմնավաճառությունը օրինականացվի եւ դիտվի որպես սեքսուալ վճարովի ծառայություն: Մարգարիտան եւս կողմ է այս տեսակետին:

«Ես չեմ հասկանում, թե էս պետությունը ինչո՞ւ է մարմնավաճառների վրա տուգանք դնում: Կարիքի համար է, չէ, որ էս գործն ենք անում: Ճիշտ է, ես ընտանիք չունեմ, բայց կան շատ կանայք, որ իրենց երեխաներին պահելու համար են այդ քայլին գնում: Ես մի գիշերվա համար կարողա պահանջեմ մոտ 25 հազար դրամ, բայց ռուսներից շատ եմ վերցնում, ասենք՝ մի 50-60: Իրենք դեմ չեն, որ էդքան տան, ես էլ գոհ եմ, որ տալիս են»,- եզրափակում է նա:

Մարմնավաճառության օրինականացման մասին գյումրեցիները տարբեր կերպ են մտածում: Ավելին, հասարակության շատ ու շատ անձանց եւ հատկապես կանանց չի հետաքրքրում այս հարցը: Ոմանք պատասխանում են, որ մեկ է իրենց համար, իսկ մյուսներն էլ հարցը լսելուց հետո անտարբեր հեռանում էին,հաստատ, ամաչելով այս մասին բարձրաձայն խոսել: Մեր հայրենիքը, մեր Գյումրին դեռ տաբուների երկիր է:

Դավիթ Գասպարյան

Գյումրի