Ավշարի Արայիկն ԱԺ-ում պատը քանդել ու հարեւան սենյակի հաշվին մեծացնում է իր սենյակը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ-ում արդեն սկսել են սենյակները բաժանել: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին պարտված պատգամավորները հանձնում են, իսկ նորերը պատրաստվում են տեղ ապահովել:
Ընդ որում, այն պատգամավորները, որոնք այս անգամ էլ են լինելու խորհրդարանում, փորձում են էլ ավելի լավ դիրքավորվել ու ավելի հարմարավետ սենյակներ ձեռք բերել: Օրինակ՝ Արայիկ Գրիգորյանը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը, վերանորոգել է տալիս իր աշխատասենյակը: Ընդ որում, նա հարեւան սենյակի պատը քանդել եւ դրա հաշվին մեծացնում է իր սենյակը:
Հարեւան սենյակը նախկինում պատկանում էր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանին, ով այս ընտրություններին խորհրդարան չի անցել: Եվ Ա. Գրիգորյանը որոշել է այն միացնել իրենին:
Ի դեպ, այդ սենյակները նաեւ ընդունարան ունեն: Ու շատ քիչ պատգամավորների է տրված ընդունարանով աշխատասենյակ ունենալու ճոխությունը: Այն էլ նիստերի դահլիճի անմիջապես հարեւանությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար