Կաշառք վերցրած ոստիկանության փոխգնդապետը Վերաքննիչ է դիմել
Կաշառք պահանջելու եւ ստանալու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված՝ ոստիկանության փոխգնդապետ Գուրգեն Մկրտչյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Գուրգեն Մկրտչյանի պաշտպանը պահանջում է փոփոխել առաջին ատյանի կայացրած դատավճիռը եւ պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ոստիկանության զորքերի զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գուրգեն Մկրտչյանը տեղեկացել է, որ իր ենթակայությամբ գործող գումարտակի 2-րդ վաշտի ավագ, ենթասպա Արման Գրիգորյանը ցանկանում է ծառայության նշանակվել սպայական հաստիքի և ստանալ սպայական կոչում: Մկրտչյանը միջնորդել է խոշոր չափերի` 1500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց պաշտոնի նշանակել նրան: Արման Գրիգորյանն էլ նրան տվել է այդ գումարը:
Առաջին ատյանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման: Գուրգեն Մկրտչյանը տուգանվել է նաեւ 1 մլն դրամով:

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար