«Երբեմն կորուստը լավագույն բանն է, որ կարող է քեզ հետ պատահել». Snoop Dogg-ը նշում է 48-ամյակը
Ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր եւ դերասան Snoop Dogg-ն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, նշում է ծննդյան 48-ամյակը: Քելվին Քորդոզար Բրոդուս անվամբ ծնված ռեփերն իր կարիերան սկսել է 1992 թ-ին, որից հետո ծանոթանալով Dr. Dre-ի հետ՝ հարթել է իր աստղային ուղին:
1992-ին Snoop Dogg-ը ձայնագրեց իր Chronic ալբոմը, որում ընդգրկված էր նաեւ «Թաքստոցում» ֆիլմի հայտնի սաունդրեքը:
Snoop Dogg-ի ամենահայտնի հիթերից են՝ Countdown, Buttons, Sweat, Drop It Like It’s Hot եւ այլն:
Մինչ հայ ռեփասերները անհամբերությամբ սպասում են ռեփերի՝ 2020 թ-ին Երեւանում կայանալիք համերգին, առաջարկում ենք մինչ այդ վերհիշել նրա հայտնի մտքերից մի քանիսը:
«Երբեմն կորուստը լավագույն բանն է, որ կարող է քեզ հետ պատահել: Այն սովորեցնում է, թե ինչ պետք է անես հաջորդ անգամ»:
«Եթե ցանկանում ես առաջ քայլել, պետք է պարբերաբար կարողանաս ետ շրջվել»:
«Երեխաների համար այնքան հասանելի են դարձել փողոցային կյանքն ու թմրանյութերը. մենք պետք է այնպես անենք, որ ֆուտբոլն ու ակադեմիաներ ընդունվելը նրանց համար ավելի հեշտ լինեն»:
«Բարաք Օբաման ստիպում է, որ ես հպարտանամ սեւամորթ լինելուս համար»:
«Հիփ-հոփը կարող է շրջել ամբողջ աշխարհը»:
«Մենք՝ սեւամորթներս, երբեք չենք մոռանում այն մարդկանց, ովքեր մեզ աջակցում են, եւ միշտ փորձում ենք փոխհատուցել նրանց»:
«Կարմիր գորգն այն վայրն է, որտեղ բոլորը լավն են: Բոլորը գիտեն, որ սա եզակի դեպք իրենց համար եւ չեն ցանկանում վատ տեսքով հայտնվել դրա վրա»:
«Ժամանակի ընթացքում ես, իսկապես, փոխվել եմ, ինչի համար պարտական եմ երաժշտությանը»: