Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Արսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում «Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրա Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը «Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին» «Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոն Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալով Սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը

Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում«Բարսելոնայի» երկրպագուները սխալմամբ հարձակվել են իրենց թիմի ավտոբուսի վրաՎտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայումԼատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ ՇիոնԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումներըԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Ոճ և դեմքեր

«Այս պահին սա ընդհանուր համագործակցության դադարեցում է»․ Գրիգ Գևորգյանը՝ Women՛s Club-ից բացակայության մասին

 

Հումորիստ, հաղորդավար Գրիգ Գևորգյանն այս փուլում հանդես չի գալիս Women’s Club-ում, չի վարում նաև «Վիտամին ակումբ»-ի մյուս նախագիծը՝ Sport Club-ը։

Գրիգը շուտով ներկայանալու է այլ նախագծով, որը նրա անձնական աշխատանքն է և որևէ կապ չունի «Վիտամին»-ի հետ։ Tert.am Life-ը հումորիստի հետ զրուցել է նոր՝ «Վայ Գրիգ, Գրիգ» նախագծի և Women՛s Club-ից բացակայության մասին։

«Վիտամին ակումբ»-ի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ Սոնայի հետ համագործակցության դադարեցումը հստակ է, Գրիգի հետ կշարունակե՞ն համագործակցել, թե՞ ոչ, ոչինչ ասել չի կարող։ Գրիգից հետաքրքրվեցինք, թե նախագծից Սոնայի դուրս գալու որոշումը որքանով կապ ունի իր բացակայության հետ․ «Այնպես չէ, որ դա հերթականություն է՝ Սոնայի հետ համագործացությունը դադարեցրել են, ես չեմ համագործակցել։ Սա ընդհանուր համագործակցության դադարեցում է այս պահին և կարող եք ընկալել որպես մեկ ամբողջ միավոր։ Ուղղակի չեմ ուզում փակագծերը բացել, այդ թեմայով դեռ որևէ բան չեմ ուզում ասել, հատկապես, որ այս պահին այդ նախագծում չեմ։ Ես չեմ ուզում պատասխանել մի նախագծի հետ կապված հարցի, որտեղ մենք չկանք։ Քանի որ այս պահին ես այդ հաղորդման մասնիկ չեմ, չեմ կարող որևէ բան ասել։ Ի դեպ, «այս պահին»-ը շատ կարևոր է։ Կային հարցեր, որոնց հետ զուգահեռ ես չէի կարող լինել նախագծում, քանի որ ես չկամ, Սոնան ևս նախընտրեց չլինել»։

 Նշենք, որ Women՛s Club-ի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը հաստատել էր Սոնայի հետ համագործակցության դադարեցումը՝ ասելով․ «Ունենք պարային նոր խումբ՝ Swag art studio-ն, որի հետ համագործակցում ենք։ Պարային խումբը փոխեցինք, քանի որ նոր եթերաշրջան էինք սկսում, նորություններ պետք է անեինք, ես նախընտրում էի, որ նախագծում տղա պարողներ ներգրավվեին։ Եթե պարերը նայել եք, կարծում եմ, ակնհայտ է տարբերությունը»։

Գրիգի հետ զրույցում հստակեցրինք՝ այսինքն՝ իր հեռանալուց հետո Սոնա՞ն է նախընտրել չլինել նախագծում, ինչին ի պատասխան նա ասաց․ «Քանի որ ես այդ հարցերի պատճառով չէի լինելու, Սոնան ինքնակամ որոշեց չլինել նախագծում։ Առանց փակագծերը բացելու՝ սա է ողջ պատմությունը։ Իհարկե, այս պահի մասին է խոսքը, հետագայում չեմ կարող ասել՝ ինչ կլինի»։

Պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը Գրիգի և Սոնայի դադարը կապել էր նրանց ամուսնության հետ, մինչդեռ Գրիգն այս մասին ասաց․ «Ամուսնությունից հետո մենք ոչ մի օր չենք հանգստացել, անգամ, մեղրամսի գնալ չենք հասցրել, շատ զբաղված գրաֆիկ ունենք հիմա»։

Խոսելով իր նոր նախագծի մասին՝ Գրիգն ասաց․ ««Վայ Գրիգ, Գրիգ»-ը «սթենդ ափ» ձևաչափում արվող ներկայացում է՝ բավականին մեծ ծրագրով։ Առաջին երկու ներկայացումները կլինեն նոյեմբերի 1-ին և 5-ին «Բոհեմ» թատրոնում։ Սցենարը գրել ենք ես, Վան Գրիգորյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը և Արման Սարգսյանը։ Ընդհանուր առմամբ՝ ամբողջ նախագծի հիմքում մենք ենք։ Պրոդյուսինգով, ռեժիսուրայով ես եմ զբաղվում։ Գաղափարը շատ վաղուց կար, դեռ նախորդ կար այն իրագործելու մտադրություն, բայց ինչ-ինչ պատճառներով չէինք հասցնում։ Ամռանը որոշեցինք աշնանն անպայման «սթենդ ափ»-ը ներկայացնել։ Սցենարի վրա սկզբում ես ու Վանն ենք աշխատել, հետո արդեն մեզ միացան Ռոբերտն ու Արմանը։ Վերջին մեկ ու կես ամսվա ընթաղցքում անդադար աշխատում ենք»։

 Հումորիստի խոսքով՝ նոր մոտեցմամբ ու հումորներով անդրադառնալու է արդեն հայտնի թեմաներին․ «Խոսելու եմ հայերից, մեր սովորություններից, քաղաքականությունից, կենցաղային հարցերից՝ խցանումներից, մեքենաներից, թե մենք որքան ենք սիրում ավտոմեքենաները։ Իհարկե, խոսելու եմ նաև աղջիկների, տղաների, սիրահարների հարաբերությունների, կանանց ու տղամարդկանց տարբերությունների ու այն ամենի մասին, ինչին հաճախ եմ անդրադառնում իմ ելույթներում։ Սակայն սա ամբողջությամբ նոր «սթենդ ափ» է, չկան կրկնվող համարներ։ Ծանոթ թեմաներ են, բայց բոլորովին նոր հումորներով ու անդրադարձերով»։

Գրիգի խոսքով, չնայած փորձին, իր հուզմունքն ու անհանգստությունը մեծ են։ «Եթե վերջին մեկ տարվա ընթացքում իմ արած «սթենդ ափ»-երը գումարենք, մոտ 12-15 րոպե տևողությամբ 18 առանձին ելույթ եմ ունեցել։ Ընդհանուր տևողությունը մի քանի անգամ գերազանցում է այն ժամանակը, որով այս անգամ եմ լինելու բեմում։ Սակայն այլ բան է անընդհատ լինել բեմին մի փոքր հատվածովմ այլ բան է ամբողջական ծրագրով ներկայանալ։ Սակայն ստեղծագործական շատ լավ թիմ ունենք, ովքեր ինձ օգնում են։ Օգնող հանգամանք է նաև իմ փորձը, որը հավաքել եմ տարիների ընթացքում։ Հուսամ՝ լարվածությունն առաջին ելույթից հետո կքչանա։ Ակումբային ելույթներ, իհարկե ունեցել եմ, սակայն նման մասշտաբի «սթենդ ափ» դեռ չեմ արել։ Նախկինում եղել են 20-30 րոպե տևողությամբ ելույթներ, իսկ այս «սթենդ ափ»-ը մեկ ու կես ժամ է՝ ծավալուն ծրագրով, որտեղ օգտագործել ենք լուսային էֆեկտներ։ Նաև շատ ծիծաղելի հոլովակներ ենք նկարահանել, որոնք պատրաստել է Արման Սարգսյանը, իսկ գրաֆիկ դիզայնով զբաղվել է Արվին Քոչարյանը։ Պատասխանատվությունը, իհարկ, շատ մեծ է, ինչից էլ եռապատիկ շատ է հուզմունքս։ Մարդիկ, որոնք ինձ հետ աշխատում են, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի անհանգստությունս հնարավորինս քիչ լինի, բայց իրոք շատ մեծ է»,- ասաց Գրիգն ու հավելեց, որ փորձել են ամեն ինչ անել, որպեսզի հանդիսատեսը դահլիճից գոհ հեռանա։