Անջելինա Ջոլին պատմել է Բրեդ Փիթից բաժանվելուց հետո իր ունեցած ապրումների մասին
Հոլիվուդյան դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին դարձել է ֆրանսիական «Մադամ Ֆիգարո» նորաձևության և գեղեցկության ամսագրի հոկտեմբեր ամսվա գլխավոր հերոսը: Նա ոչ միայն լուսանկարվել է ամսագրի համար, այլև պատմել դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնալուծվելուց հետո իր ապրումների մասին, գրում է Корреспондент-ը:
«Ես զգում եմ, որ անցումային ժամանակաշրջանում եմ, որը նման է տուն և ինքս ինձ վերադառնալուն: Ես դեռ մի փոքր շփոթված եմ», - ասել է դերասանուհին:
Նա նշել է, որ ամուսնալուծության ընթացքում «ինքն իրեն չի ճանաչել» և զգացել է «խորը և ծանր տխրություն»:
«Ինձ համար մի կողմից շատ ծանր էր, մյուս կողմից շատ հետաքրքիր էր անցնել այդ ճանապարհը: Դա ճակատագրի կողմից տրված ևս մեկ դաս էր, որը պետք է փոխանցեմ մեր երեխաներին: Հիմա արդեն վերադարձել եմ դեպի նոր և ուրախ կյանք»,- նշել է դերասանուհին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ