Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվողին ազատ են արձակել
Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ապրիլի 28-ին ազատ է արձակվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին ասաց նրա շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազին, որը բավարարվել է: Ալեքսան Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին:
Նրան մեղադրանք է առաջադրվի ոչ թե ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով:
Ալեքսան Սամսոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը