Երեւանում բնակարանները մեկ տարում էժանացել են միջինը 19 տոկոսով
Բնակարանների գները, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին տարիներին հետաքրքիր դիմանիկա են ունեցել։ Մինչ ռիելթորները վստահեցնում էին անշարժ գույքի շուկայի լճացման մասին, գները․․․աճում էին։ Դանդաղորեն, կրիայի քայլերով, բայց աճում էին։
Ընթացիկ տարում կարծես բեկում է տեղի ունեցել ։ Հունվարին էժանացել են Երեւանի հատուկենտ թաղամասերի բնակարանները, փետրվարին այդ ցանկը մի քիչ ընդլայնվել է։ Եվ ահա, մարտին էժանացումն ավելի զանգվածային է դարձել։ Երեւանի վարչական շրջանների մեծ մասում բնակարանների 1 քառ մետրի գները տարեկան կտրվածքով նվազել են։
Ամենամեծ անկումը Դավիթաշենում է գրանցվել ՝ 4 տոկոսով, ամենաքիչը՝ Աջափնյակում՝ 1․5 տոկոսով։ Թանկությամբ Երեւանի երկրորդ թաղամասում՝ Արաբկիրում գներն անփոփոխ են մնացել։ Բացառություն են կազմել երկու թաղամասեր, որտեղ բնակարանների արժեքը հակառակ բեւեռներում են ՝ «էլիտար» Կենտրոնը ՝ գների աճ 0․1 տոկոսով ու մի շարք չափանիշներով ամենաանբարենպաստ համարվող Նուբարաշենում՝ 0․3 տոկոսով։
Պարադոքսալ է, որ մայրաքաղաքի բնակարանների գների ներկա անկումը տեղի է ունեցել առք ու վաճառքի գործարքների քանակի աճի ֆոնին՝ հունվար- մարտ ամիսներին 11․1 տոկոսի աճ, այդ թվում մարտին՝ 22․8 տոկոսի աճ։ Ըստ էության գնորդական պահանջարկի աճը պետք է նպաստեր բնակարանների թանկացմանը, այլ ո չ թե էժանացմանը։
Նկատենք, որ Հայաստանում կտրուկ փոխվել է ռուսական ռուբլու փոխարժեքը ՝ մեկ տարում այն դրամի նկատմամբ ամրապնդվել է ավելի քան մեկ հինգերորդ մասով։ Միաժամանակ , ինչպես ասացինք, դրամով բնակարանների գները նվազել են։ Ստացվում է, որ երկու գործոնների ազդեցության տակ բնակարանների գները ռուսական ռուբլով զգալիորեն էժանացել են։
Մեր հաշվարկներով, մայրաքաղաքային բնակարանների միջին գները մեկ տարում նվազել են 0․5 մլն ռուբլով, կամ 19 տոկոսով։ Դրամով անկումը աննշան է՝ ընդամենը 1․4 տոկոս։ Եթե գների մասին պաշտոնական տվյալները հավաստի են, ապա հիմա ռուբլով կապիտալներ ունեցողների համար ավելի շահեկան է բնակարան գնելը։
Վերջում հավելենք, որ Հայաստանի մշտական բնակչության թավաքականը անշեղորեն նվազում է։ Վերջին տարում՝ գրեթե 13 հազարով։ Այս գործոնը անկասկած ազդում է անշարժ գույքի շուկայում առաջարկ- պահանջարկ հարաբերակցության վրա։

















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը