Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում Քայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. Հաջիև Մադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրել Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը» Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. Եղոյան Արհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջան Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան

Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցԱրմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըԳլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետոՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 05.08.2026Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարիցԿիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվելՍիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումըՀերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքներըՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորումՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջՏուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ
Հայաստան

Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին գործը կհասնի ՄԻԵԴ

Հայաստանի Վճռաբեկ դատարանը մերժել է 2015-ի հունվարին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված հայցը ։

Ինչպես NEWS.am –ի թղթակցին հայտնել է իրավապաշտպան, տուժած կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, Վճռաբեկ դատարանի որոշման մասին այսօր է հայտնի դարձել։ «Դատարանը հայցը չհիմնավորված է համարել»,- նշել է Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը հավելել է, որ քանի որ դրանով հայաստանյան դատական ատյանները սպառվում են, իրենք մտադիր են դիմել ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարան է ուղարկվել միանգամից երկու հայց՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցի ու փաստաբան Արամազդ Կիվիրյանի կողմից։ Պարզվել է, որ երկրորդ բողոքն էլ է նույն ճակատագրին արժանացել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ իրենց մտադիր են դիմել Սահմանադրական դատարան ու ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ավետիսյանների սպանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ավելի վաղ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման էր դատապարտել:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարան էին դիմել Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանն ու տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանն ու Արթուր Սաքունցը: Ավելի ուշ ներկայացվել է Պերմյակովի հայտարարությունն այն մասին, որ հրաժարվում է բողոքից եւ չի ցանկանում ներկա գտնվել դատարանում: Արդյունքում Վերաքննիչ դատարանը քննել է տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները: Մի դեպքում խոսքը վնասի փոխհատուցման, մյուս դեպքում՝ գործի կրկնակի քննության մասին էր:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն եւ գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետեւ նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է: Իր գործողությունները Պերմյակովը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկացել է տուն հասնել: Նա ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ ավտոմատ տանելով: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին եւ մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի հավաստմամբ՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայներ չի լսել: Գնդակահարելով ընտանիքին՝ Վալերի Պերմյակովը փոխել է հագուստը եւ փախուստի դիմել՝ տանից տանելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Միաժամանակ, անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել: Պերմյակովին ռուսաստանցի սահմանապահը հայտնաբերել է «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում:

Օգոստոսի 23-ին էլ Շիրակի մարզի դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության (104 հոդվածի 2-րդ մասի 5 եւ 8 ենթակետեր), ավազակային հարձակման (175 հոդվածի 2-րդ մասի 3 եւ 4 ենթակետեր), ապօրինի սահմանահատման համար (34-329 հոդվ., 1-ին մաս): Դատարանի վճռով Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

news.am