Ջենիֆեր Էնիսթոնը բացահայտել է, թե ինչ փոփոխությունների է դիմել նախքան «Ընկերները» սերիալում հայտնվելը
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ստիպված է եղել խիստ սննդակարգ պահել նախքան կկարողանար իր նախընտրած դերերը ստանալ Հոլիվուդում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, «Ընկերները» հեռուստասերիալի 25-ամյակին նվիրված նոր գիրքը բացահայտում է, թե ինչպես է 50-ամյա գեղեցկուհին ժամանակին ստիպված եղել ազատվել ավելորդ քաշից:
Էնիսթոնի գործակալը նրան ասել է, որ պետք է նիհարի 13-14 կգ-ով Հոլիվուդում մնալու համար: «Լոս Անջելեսը դժվար վայր էր դերասանուհի դառնալու համար, դա դժվար վայր էր կին լինելու համար, և Ջենիֆերի գործակալը ստիպում էր հավատալ դրան»,- ասվում է գրքում, որը ներկայացնում է, թե ինչպես է ստեղծվել հեռուստատեսության ոլորտը վերափոխած նախագիծը:
![]()
Ջենիֆերը բացահայտել է, թե ինչ պայքար է մղել ինքն իր հետ 1996-ին Rolling Stone-ի շապիկին հայտնվելու համար բարեկազմ արտաքին ձեռք բերելու նպատակով:
«Ես շատ էի սպիտակ հաց և մայոնեզ ուտում, բայց ստիպված էի փոփոխություններ անել: Ես Հոլիվուդում շատ դերեր չէի ստանում ծանր լինելու պատճառով: Սակայն իմ սննդակարգն ահավոր էր. տապակած կարտոֆիլ և կաթնային կոկտեյլներ, և ես իսկապես պետք է փոխեի ամեն ինչ»,- խոստովանել է դերասանուհին:
Նիհարելուց հետո նա դեր ստացավ «Ընկերները» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է 1994-2004 թվականներին:
Էնիսթոնն այսօր վերադառնում է հեռուստատեսություն՝ առավոտյան ծրագրով:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա