Ո՞ր ճամբարում է գտնվելու Հայաստանը ապագայում․ Չինաստանը ցանկանում է աշխարհը կիսել Արևմուտքի հետ
Չինաստանը, արևմտյան գլոբալիզացիային որպես այլընտրանք, իր գլոբալիզացիոն պրոյեկտն է առաջ տանում: ԱՄՆ-ի և Չինաստանի հակասությունը գնալով ավելի է խորանալու, քանի որ Չինաստանը մերժում է բացել իր ֆինանսական շուկաները և ամբողջությամբ ինտեգրվել արևմտյան գլոբալիզացիոն պրոյեկտի մեջ, ու դրան զուգահեռ՝ իր սեփական գլոբալիզացիոն մոդելն է ստեղծում, որի արդյունքում աշխարհը կարող է իսկապես երկբևեռ դառնալ:
Աշխարհը առայժմ բաժանված է երեք գոտու` արևմտյան աշխարհ (ոսկե միլիարդ), դրանք տնտեսապես ու տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներն են, հետո գալիս են արդեն զարգացող երկրներն ու հետամնաց երկրները: Զարգացած երկրները, չնայած այն բանին, որ միշտ հայտարարում են, թե իրենք ցանկանում են 2-րդ և 3-րդ աշխարհի երկրներին տեսնել ժողովրդավար, իրականում շահագրգռված չեն դրանում, քանի որ իրական ժողովրդավարությունն անպայման կբերի այդ երկրների տնտեսական բարգավաճմանը, որի արդյունքում այդ երկրներում կձևավորվի բավականին բարեկեցիկ կյանքով ապրող միջին խավ, որը կկարողանա պաշտպանել իր, հետևաբար նաև իր երկրի շահերը: Եվ այս ամենը իր հերթին կհանգեցնի այն իրավիճակին, որ նախ համաշխարհային օլիգարխիկ հզոր կլաններն այլևս հնարավորություն չեն ունենա 2-րդ և 3-րդ աշխարհի երկրներում ձևավորված տեղական օլիգարխիաների հետ միասին թալանել այդ երկրների ընդերքն ու ազգաբնակչությանը, քանի որ այդ երկրների քաղաքացիներն այլևս դա թույլ չեն տա, և երկրորդ, որ արևմտյան աշխարհի երկրների բնակիչների ձեռքում եղած դրամի մի մասը կհայտնվի զարգացող ու հետամնաց երկրների բնակիչների ձեռքում, որովհետև այդ երկրներում կբացվեն շատ աշխատատեղեր, որոնց ստեղծած ապրանքներն ու ծառայությունները կսկսեն շուկաներից դուրս մղել զարգացած երկրներում ստեղծված արտադրանքներն ու ծառայությունները:
Հիմա Չինաստանը ցանկանում է աշխարհը կիսել Արևմուտքի հետ ու, ըստ երևույթին, իրեն պատկերացնում է Արևելքի ապագա ոսկե միլիարդի դերում, իսկ իր գոտու մեջ մտնող մնացած երկրներին, Արևմուտքի գլոբալիզացիոն մոդելի նմանությամբ, կդասակարգի որպես 2-րդ և 3-րդ աշխարհներ: Հարցերի հարցը այն է, թե աշխարհի այդ նոր բաժանման մեջ մեր փոքրիկ Հայաստանը ո՞ր մասում կհայտնվի: Ռուսաստանն առայժմ Արևմուտքի գլոբալիզացիոն տարածքում է գտնվում, սակայն իրադարձությունները զարգանում են այն ուղղությամբ, որ Ռուսաստանը, հետևաբար, նաև Հայաստանը, կկլանվեն չինական գլոբալիզացիոն տարածքի կողմից:
Այնպես որ, իմ խորհուրդն է այսօրվանից խորապես ուսումնասիրել Չինաստանը, նրա լեզուն ու մշակույթը, նրա տնտեսական, հասարակական ու քաղաքական կացութաձևերը, քանի որ մեր փոքրիկ երկրի հետագա զարգացումը ոչ շատ հեռու ապագայում հիմնականում հենց այդ երկրի հետ է կապված լինելու:
Թորոս Ալեքսանյան
Աղբյուրը՝ politeconomy.org


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով