Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հարեվաններ

«Խորհրդավոր» կադրային վերադասավորումներ՝ Ադրբեջանում. Ինչի՞ց է վախենում Ալիեւը

Համընդհանուր հայտնի փաստ է, որ Իլհամ Ալիեւը սովորություն չունի պաշտոնազրկելու, պաշտոնների նշանակելու կամ իր ռեժիմի առանցքային անձանց փոխատեղումներ կատարելու եւ դա անում է ամենաբացառիկ դեպքերում: Ադրբեջանի նախագահը նաեւ ավելի է վստահում ու հենվում ռեժիմի հնաբնակների վրա, որոնք առանցքային պաշտոնների են նշանակվել դեռեւս նրա հոր օրոք, հետեւաբար՝ անցել են հեյդարյան «զտումներով» եւ հեյդարյան «դպրոցով»:

Ադրբեջանական իշխանությունում ցանկացած վերադասավորում հազվադեպ երեւույթ է եւ ակներեւաբար ենթադրում է իրավիճակի արտասովորություն, հատկապես եթե առկա չեն վերեւում նշված բացառիկ դեպքերը՝ կապված մահվան, ռեժիմին դավաճանելու եւ առողջական վիճակի պատճառով դուրս գալու հետ: Իսկ եթե իրականացվում են միանգամից մի քանի բարձրագույն անձանց վերադասավորումներ, ապա ընդհանրապես նման բանն Ադրեջանում կարելի է համարել չտեսնված նախադրյալ:


Հենց այսպես տեղի ունեցավ հունիսի 20-ին, երբ նախագահ Ալիեւը մի շարք հրամանագրեր ստորագրեց, որոնք վերաբերում էին իշխանության բարձր էշելոնում, իսկ հատկապես ուժային բլոկում վերադասավորումներին: Այսպես՝ պաշտոնից ազատվել է ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը: Մեկ այլ հրամանով ՆԳ նախարարի պաշտոնին նշանակվել է Վիլայաթ Էյվազովը, որը մինչ այդ նույն գերատեսչությունում զբաղեցնում էր առաջին փոխնախարարի պաշտոնը: Հաջորդ հրամանով Ալիեւը Ռամիլ Ուսուբովին նշանակել է նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար: Այնուհետեւ նույն օրը ՊԱԾ տնօրենի պաշտոնից հանվել է գեներալ-գնդապետ Մադաթ Գուլիեւը: Հաջորդ հրամանը վերաբերել է պաշտպանական արդյունաբերության նախարարի պաշտոնում նրա նշանակմանը: Ալիեւը Գուլիեւի փոխարեն ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել է Ալի Նագիեւին, որը մինչ այդ զբաղեցնում էր Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ինչ վերաբերում է պաշտոնազրկված ֆիգուրներ Ուսուբովին եւ Մադաթովին, ապա պետք է նշել, որ Ալիեւը նրանց իշխանությունից չի «հանել», չնայած նոր նշանակումներով նրանց կշիռը փաստացի նվազեցրել է: Ադրբեջանում, սակայն, ըստ երեւույթին, իսկապես ինչ-որ բան է տեղի ունենում, եթե Ալիեւն իր իշխանության «պահպանության» գլխավոր գերատեսչությունների ղեկավար պաշտոններից այդքան արագ հեռացնում է անցյալում հավատարմությամբ աչքի ընկած այնպիսի նշանակալի ֆիգուների, ինչպիսին են Ուսուբովն ու Գուլիեւը:

Ընդդիմադիր ուժերը հակված են կարծելու, որ Ալիեւի նման անսպասելի քայլը կապված է մոտ ապագայում ինչ-որ իրադարձությունների սպասման հետ: Օրինակ՝ Սուլհադդին Աքպերը կարծում է, որ Ալիեւը վախենում է եւ այսպիսով ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը. «Կրկին առաջ են քաշվում ստուգված եւ հուսալի կադրերը, խիստ գծի կողմնակիցները»:

Սուլհադդին Աքպերը չի հստակեցրել, թե Ալիեւը կոնկրետ ինչ իրադարձություններից է զգուշանում, ճիշտ նույն կերպ չի պարզաբանել, թե ինչու Ուսուբովն ու Գուլիեւը, որոնք տասնամյակներ շարունակ եռանդուն կերպով ծառայել են ռեժիմին, այլեւս չեն համապատասխանում «ստուգված եւ հուսալի կադրերի, խիստ գծի կողմնակիցների» չափանիշներին: Սակայն, Աքպերի խոսքով, հարկավոր է առավել քան լուրջ վերաբերվել, քանի որ անցյալում այդ մարդը բարձր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում եւ անգամ հասել է մինչեւ ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնի: Հազիվ թե Ադրբեջանի հատուկ ծառայություններում աշխատանքի վիթխաի փորձ ունեցող մարդը պատկերացում չունենա այն մասին, թե ուժային բլոկում երբ եւ ինչ դեպքերում են իրականացվում այդպիսի մասշտաբային եւ աննախադեպ վերադասավորումներ: Բայց կարելի է միայն գուշակել, թե Սուլհադդին Աքպերն ինչ է նկատի ունեցել: Հնարավոր է Ալիեւին հեղաշրջում է պատկերանում, կամ նա նյարդայնանում է թբիլիսյանին նման ժողովրդական ըմբոստության եւ անկարգությունների բռնկման սպասման մեջ: Իսկ գուցե նա զգուշանում է ամերիկա-իրանական ռազմական բախումից, որը կարող է տարածաշրջանը պայթեցնել եւ անկայունությունը տեղափոխել Անդրկովկաս ու մասնավորապես՝ Ադրբեջան: Կամ գուցե այս բոլոր եւ այլ գործոնները նրա մտավախություններում համակցված են:

Ի դեպ, նորից «ստուգված եւ հուսալի կադրերի» մասին, որոնց Ալիեւն այսուհետ առաջադրում է իր կլանի «պահապան սուսերակիրների» առաջին դիրքերում։ Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիլայաթ Էյվազովի մասին, որը հաստատվել է ՆԳ նախարարի պաշտոնում, որեւէ հիմնավորված բան ասելու հարկ չկա, բացի նրանից, որ նա պատկանում է, այսպես կոչված, «նախիջեւանյան» կլանին։ Էյվազովը ծնունդով Նախիջեւանի Ջուլֆայի շրջանից է եւ հիմնականում իր «երջանիկ» ծագման պատճառով է Ալիեւների օրոք ունեցել սրընթաց կարիերային վերելք։ Ասում են, թե նրա անմիջական տանիքն իշխանությունում ինքը՝ ամենազոր Ռամիզ Մեհթիեւն է՝ նախագահական ապարատի անվանական ղեկավարը, իսկ իրականում Ադրբեջանում միակ մարդն է, որն իրավունք ունի խրատել Իլհամ Ալիեւին եւ ուղղորդել նրա գործողություններն իրեն հարկավոր հունով։

Իսկ Ալի Նագիեւը ավելի օդիոզ ու հետաքրքիր ֆիգուր է։ Եվ թեեւ արդեն նշանակման հաջորդ օրը, այսինքն՝ հունիսի 21-ի երեկոյան Նագիեւի կենսագրության տվյալները զգուշորեն հանվեցին ցանցից, այնուամենայնիվ, ինչ-որ հետաքրքիր տեղեկություններ նրա մասին մենք ունենք։ Եվ արդյո՞ք պետք է ասել, որ Ադրբեջանում հիանալի տեղեկացված են այս անձնավորության բուռն գործունեության մասին։ Բանն այն է, որ Նագիեւը ձեռք է բերել դասական ադրբեջանցի չինովնիկի իմիջ, որն օրենքով դրված է պահպանելու կարգը, բայց ինքն էլ խախտում է այն։ Անցյալում Նագիեւը հասել է մինչեւ ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնի եւ իր նախկին շեֆի՝ Էլդար Մահմուդովի հետ հեշտ ու հանգիստ միլիոններ էր շորթում։ Հետո նախարարի ու փոխնախարարի միջեւ կոշտ ընդհարում տեղի ունեցավ (հավանաբար, թալանածը կիսելու հողի վրա), եւ Նագիեւը ստիպված էր հրաժեշտ տալ պաշտոնին։ Եվ պետք է ասել, որ դրանում նրա բախտը բերել է, քանի որ Մահմուդովը շուտով շնորհազրկվեց, եւ Նագիեւը ստիպված չէր նախկին շեֆի ու ԱԱԾ մյուս գեներալների հետ կիսել շնորհազրկված չեկիստների ճակատագիրը։ Մահմուդովի պաշտոնանկությունից շատ չանցած Ալի Նագիեւը նշանակվեց Ադրբեջանի գլխավոր դատախազությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ։ Եվ հարկ է նկատել, որ այդ նորությունը անասելիորեն զարմացրեց ադրբեջանական հասարակությանը, քանի որ, ըստ էության, Նագիեւը պետք է սկսեր պայքարը կոռուպցիայի դեմ իր ընտանիքում։ Չէ՞ որ այդ ընթացքում Ադրբեջանում արդեն հայտնի էր, որ Նագիեւների ընտանիքը՝ նա ինքը եւ նրա եղբայրը, ինչպես նաեւ որդին, որոնք, ի դեպ, նույնպես բարձրաստիճան պաշտոնյաներ են, վիթխարի կարողություն ունեն՝ ներդրված արտասահմանյան տարբեր ակտիվներում։ Մասնավորապես՝ Նագիեւներին են պատկանում մի քանի ընկերություններ Բրիտանական Վիրջինյան կղզիներում, ինչպես նաեւ անշարժ գույք եւ ձեռնարկություններ Թուրքիայում ու Չեխիայում։ Հետաքրքիր է, որ երբ OCCRP (Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետաքննության նախագիծ) աշխատակիցը մի անգամ փորձել էր ճշտել Նագիեւից, թե ինչպես է նա կուտակել նման հսկայական կարողություն, ի պատասխան լսել էր հետեւյալ արտահայտությունը. «Նախանձ մարդկանց կարծիքներ են»։ Բայց անմիջապես էլ OCCRP աշխատակցի հետ կապվել էր ոմն լրագրող եւ հանդիպում խնդրել՝ իբր քննարկելու պայմանները, որոնցով հետաքննությունների նյութերը Նագիեւի կոռուպցիոն գործունեության մասին կարող էին շրջանցել մամուլը։ Հավանաբար, հենց նման «մաքուր» կենսագրությունն է նպաստել, որպեսզի Նագիեւը զբաղեցնի հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ գլխավոր մարտիկի պաշտոնը։ Եվ համաձայն պաշտոնական վարկածի՝ այդ պաշտոնում նա այնքան եռանդուն էր պայքարում ամեն տեսակ կոռուպցիոներների դեմ, որ նախագահի աչքում բարձրանալով՝ վաստակեց առանցքային գերատեսչությունը ղեկավարելու իրավունք, որը պատասխանատու է պետության անվտանգության համար։

Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ է, որ Ալիեւի նոր նշանակումները ոչ մի ընդհանուր բան չունեն «առաջադեմ» բարեփոխումների հետ, ինչի մասին անընկալելի ու աղոտ կմկմում է Բաքվի իշխանամետ մամուլը։ Չէ՞ որ, հաստատ, համեմատաբար երիտասարդ նորանշանակները գործում եւ իրականացնում են իրենց կարիերայի վերելքը նախորդների ոճով՝ իշխող ռեժիմի քսանհինգամյա կարգին լիովին համապատասխանությամբ եւ ներդաշնակությամբ։ Նշանակում է՝ Ալիեւն առաջնորդվում է ոչ թե իշխող էլիտայում թարմ, անկողմնակալ, «անբիծ» կադրեր ունենալու ձգտմամբ, այլ մարդկանց, որոնք նախորդներից ավելի ամուր են կառչում գործին եւ իրենց գոյությամբ ու վերելքով պարտական են ալիեւյան ռեժիմին, մարդիկ, որոնք կարող են կարիերայի վերելքից գլխապտույտի մեջ չմտածելով մերկացնել սրերն ու սլանալ իրենց բարերարի գահը պաշտպանելու։

Հետեւաբար, գահին ոչինչ եւ ոչ ոք լրջորեն չի սպառնում։

Րաֆֆի Սամվելյան

news.am