Չեմ կարծում՝ որեւէ միջազգային կառույց ուղղակի աշխատավարձ է վճարելու ՀՀ պետծառայողներին. Ամերիկացի փորձագետ
Միջազգային կազմակերպությունները կարող են միայն առաջարկել անցումային արդարադատության միջոցներ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն:
«Շատերն այն դիտարկում են անցյալում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի, հանրային միջոցների չարաշահումների, վիճելի սեփականաշնորհման եւ բռնագրավումների դեպքերի համատեքստում, որոնք անհանգստացնում են հայ հասարակությանը եւ կարծում եմ այս հարցերը պետք է հասցեագրվեն»,-նշել է նա:
Միեւնույն ժամանակ, միջոցների ընտրությունը պետք է որոշի հենց Հայաստանի հասարակությունն ու գործող իշխանությունները՝ լայն քաննարկման արդյունքում, նշում է փորձագետը: Միջազգային հանրությունն այս հարցում առաջարկողի դերում է. «Չեմ կարծում, որեւէ միջազգային կառավարական, թե հասարակական կազմակերպություն, ուղղակի աշխատավարձ է վճարելու Հայաստանի պետական ծառայողներին»:
Այնուամենայնիվ, Հայաստանին ամեն դեպքում անհրաժեշտ է լինելու միջազգային կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության օգնությունը, հատկապես, որ հայկական կողմը ցանկանում է վերադարձնել երկրից ապօրինի դուրս բերված միջոցները, մանրամասնում է Կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան, ով վերջերս անձամբ է Հայաստան այցելել անցումային արդարադատության գործընթացի մշակմանն աջակցելու նպատակով:
«Կոռուպցիան, այդ թվում պետական միջոցների չարաշահումը, հիմնական խնդիրն է, որը անցումային արդարադատությունը պետք է արձագանքի: Սա կարող է արվել մի քանի միջոցով, այդ թվում՝ դատաիրավական համակարգի վեթինգի միջոցով: Նաեւ տարբերակ է անցյալ 10 տարիներին կամ՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հետաքննությունը: Այս գործում առաջ է գալիս արդարության հանձնաժողովի ստեղծման հարցը, որը ոչ այնքան վճիռներ է կայացնում որքան՝ դիտարկում համակարգային խնդիրները»:
Անդրադառնալով դատական համակարգի աստիճանական փոփոխությունների կողմնակիցներին, փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանում վերջին տասնամյակներում դատաիրավական համակարգի անցումային փոփոխությունների մի քանի փորձ է արվել, որոնք սակայն արդյունք չեն տվել. «Գուցե, հարցնենք Հայաստանի քաղաքացիներին՝ ի՞նչ եղավ այդ աստիճանական քայլերի հետ, այդ դանդաղ, փաստաթղթերի վրա գեղեցիկ գրված առաջարկների եւ բարեփոխումների հետ, որոնք կոչված էին վերջ դնել կոռուպցիային, մարդկանց մոտ հավատ ներշնչել դատական իշխանության նկատմամբ: Չեմ կարծում, որ Հայաստանում, հեղափոխություն տեղի ունենար, եթե այդ քայլ առ քայլ բարեփոխումներն իրականում գործեին:
Փորձագետները նշում են, որ անցումային արդարադատությունը բնորոշ է ոչ միայն ծանրագույն փորձությունների եւ պատերազմի միջով անցած պետությունների համար այլեւ՝ իրականացվում է, երբ երկրում կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել եւ հասարակությունն այլեւս չի ցանկանում տասնամյակներ սպասել խոստացված փոփոխություններին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում