Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը Ազգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում է ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան Հայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. Ղազարյան Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը Ռուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում է ՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ազատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը

Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասին
Հայաստան

«Քաղաքացի դիտորդը» սկսել է բողոքարկման գործընթացը

Այս տարվա ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրական տեղամասերում. դիտորդների հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց։

Բողոքարկման գործընթացը տարածքային ընտրական հանձնաժողովներում

Ապրիլի 3-ին եւ 4-ին 325 բողոք է ներկայացվել 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ (բողոք չի ներկայացվել միայն 6-րդ տարածքային ընտրական հանձնաժողով)․ բողոքներից 167-ը վերաբերում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումներին, իսկ 158-ը՝ սուբյեկտիվ։

Առկա են եղել բողոքարկման արդյունավետությանը խոչընդոտող բազմաթիվ արգելքներ՝ պայմանավորված օրենսդրությամբ եւ տարածքային ընտրական հանձնաժողովների գործողություններով։

Օրենսդրությամբ պայմանավորված խոչընդոտները հետեւյալներն են․

1․ բողոքները փոստով ուղարկելու արգելք եւ դրանք ՏԸՀ-ներ առձեռն մուտք անելու պահանջ,

2․ բողոքների ներկայացման վերջնաժամկետների սահմանափակում․ քվեարկության օրը բողոքները կարող են ներկայացվել մինչեւ ժամը 22։00-ն, ընտրության հաջորդ օրը՝ 12։00-ից 18։00-ն, ընտրությանը հաջորդող երկրորդ օրը՝ ժամը 9։00-11։00-ն,

3․ լիազորագրերը բողոքներին չկցելու իրավական հետեւանքները,

4․ դիտորդի վկայականի պատճենը բողոքին կցելու պահանջը։

Այս պահանջների պատճառով անհնար է եղել բողոքներ ներկայացնել թե՛ ընտրության օրվա ընթացքում, թե՛ հաշվարկի եւ արդյունքների ամփոփման ընթացքում, քանի որ օրենքը թույլ է տալիս տարածքային ընտրական հանձնաժողովներին այդ ընթացքում բողոքներ չընդունել։

Տարածքային ընտրական հանձնաժողովները եւս խոչընդոտել են բողոքների ընդունման եւ քննարկման գործընթացը՝ չընդունելով բողոքը՝ այն տանողի լիազորագրի բացակայության պատճառով, կամ նիստեր նշանակելով բողոքը տանելու նույն կամ հաջորդ օրը՝ այդպիսով չծանոթանալով դրանց բովանդակությանը։ Ըստ օրենսդրության՝ տարածքային ընտրական հանձնաժողովները բողոքների վերաբերյալ կայացրած որոշումները պետք է 24 ժամվա ընթացքում կախեն ՏԸՀ շենքի պատին՝ տեսանելի վայրում, սակայն մի շարք դեպքերում նախաձեռնության իրավաբանական թիմը արձանագրել է, որ դա եւս արված չէ։

Բողոքարկման որոշ արդյունքների մասին

Թվով 4 ՏԸՀ-ներ բավարարել են դիտորդների իրավունքների սահմանափակումների վերաբերյալ բողոքներից մի քանիսը:

Ներկայացված դիմում-բողոքների հիման վրա թիվ 26, 14, 16, 17 տարածքային հանձնաժողովները կայացրել են մեկական որոշում, որոնցով անհրաժեշտ են համարել դիմել ԿԸՀ՝ տեղամասային հանձնաժողովների նախագահներին արտոնագրերից զրկելու պահանջով։ Ընդ որում՝ թիվ 26 ընտրական հանձնաժողովի դեպքում խոսքը 3 հանձնաժողովների նախագահների մասին է։

Թիվ 5 եւ թիվ 12 տարածքային հանձնաժողովները կայացրել են մեկական որոշումներ, որոնցով համապատասխան գործերի նյութերը ուղարկել են ստուգման դատախազություն եւ ոստիկանություն։

Բողոքարկման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում

Նախաձեռնության իրավաբանական թիմը հընթացս բողոքարկում է տարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումները՝ բողոքները ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ապրիլի 9-ին իրավաբանները 50 բողոք են ներկայացրել ԿԸՀ, սակայն վերջինս դրանք ընդունել է միայն հաջորդ օրը՝ պատճառաբանելով, որ օրը ոչ աշխատանքային է, չնայած նրան, որ ԿԸՀ-ում այդ պահին ընթանում էր ընտրությունների արդյունքները վիճարկող նիստ։

Ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին

Քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է մեզ եւ ասել, որ իր փոխարեն քվեարկել են։ Նա լրացրել է հայտարարությունն այդ մասին եւ տարել ԿԸՀ, սակայն հաջորդ օրը այցելելով մեր գրասենյակ՝ հայտնել է, որ լավ չի հիշել՝ իրականում մասնակցել է քվեարկությանը։ Տարածքային ընտրական հանձնաժողովն այնուամենայնիվ որոշել է, որ Արմինե Ամեխյանի փոխարեն կատարվել է քվեարկություն, եւ գործն ուղարկել դատախազություն։ Այս դեպքի մանրամասների մասին տես «Քաղաքացի դիտորդ»-ի հայտարարության տեքստը այս հղումով՝ https://citizenobserver.am/hy/news/view/dkpt2017-04-12-11-50 ։

Ֆեյսբուքի եւ էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով 3 անձ հայտնել է, որ իրենց ազգականների փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նրանց ուղարկել ենք հայտարարության ձեւը՝ այն լրացնելու եւ համապատասխան մարմին ներկայացնելու համար։

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ մահացած քաղաքացու անվան դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն եւ դրա մասին հայտարարություն տալու պատրաստակամություն հայտնել, սակայն այնուհետեւ զանգահարել է եւ հրաժարվել ստորագրել հայտարարությունը։

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ իր հարեւանի տան հասցեում (վերջինս արդեն 25 տարի է՝ Հայաստանում չէ) նկատել է գրանցված անծանոթ մարդկանց, որոնց անունների դիմաց կան ստորագրություններ։ Այս քաղաքացին եւս հրաժարվել է դեպքի մասին հայտարարություն ստորագրել։

Դիտորդ Հայկ Տիգրանյանը հայտնել է, որ 7/12 տեղամասում ստորագրությունների թիվը 905 է, այնինչ պաշտոնական թիվը 917 է։

Ուշագրավ դեպքերի մասին են հայտնել ընտրության մասնակցած 3 անձ։ Նրանցից 2-ի անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, իսկ մեկն ասել է, որ իրեն չեն առաջարկել ստորագրել իր անվան դիմաց։

Ընտրությանը մասնակցած քաղաքացիներից մեկը, ում անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, դեպքի կապակցությամբ հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ, սակայն ԿԸՀ-ից նրան հայտնել են, որ նա սխալվում է՝ իրականում նա ստորագրել է ընտրողների լրացուցիչ ցուցակում, որը չի սքանավորվել եւ հրապարակվել, եւ խնդրել են հետ վերցնել հայտարարությունը։ Դիմողը, սակայն, ասել է, որ ինքը հիշում է՝ ստորագրել է ընտրողների հիմնական ցուցակում, եւ հետ չի վերցրել իր հայտարարությունը։

Այժմ նախաձեռնությունն ուսումնասիրում է ընտրողների ստորագրած ցուցակները։ Արդյունքները հանրությանը կներկայացնենք աշխատանքներն ավարտելուց հետո։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հաղորդագրությունը որեւէ ձեւով չի արտացոլում Եվրոպական միության եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետները: