Խորենացիի դեպքերով մեղադրվողները պահանջում են արդարացում
Խորենացիի դեպքերով 3 տարվա ազատազրկման դատապարտված Գագիկ Միքայելյանի եւ Սոսո Մարգարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ արդարացնել նրանց: Իսկ խնդրանքը մերժելու դեպքում նշանակված պատիժը ՀՀ քր.օր. 70 հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել:
Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ դատարանից խնդրել է բեկանել եւ փոփոխել դատավճիռը եւ ՀՀ քրօր. 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Այսօրվա դատական նիստում պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքները: Դատախազ Հայկ Պետրոսյանը առարկել է բերված բողոքի դեմ: Վերաքննիչ դատարանում գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 21-ին:
Առաջին ատյանի դատարանում գործով անցնող երեք ամբաստանյալները ընդունել էին իրենց մեղքը՝ մեղմ պատիժ ստանալու համար: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նրանց դատապարտեց 3 տարվա ազատազրկման:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից