Դանիել Իոաննիսյանի դեմ այս հարձակումը հարձակում է ողջ քաղհասարակության դեմ. «Իրավունքի եւ ազատության կենտրոն»
Նախընտրական գործընթացներում դպրոցների տնօրենների անօրինական ներգրավվածության մասին վկայող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախապատրաստած եւ հրապարակած նյութը փայլուն ապացույցն է այն բանի, թե ինչպես են հայաստանյան իշխանություններն օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած իշխանական ռեսուրսը եւ լծակները նախապատրաստվում, իսկ այնուհետեւ իրականացնում «ընտրություններ» կոչվող միջոցառումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ն (նախագահ Վարդան Հարությունյան):
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Հասարակական կազմակերպությունն ի ցույց էր դրել վիճակը միայն մեկ ոլորտում։ Վստահորեն կարելի է պնդել, որ մնացած բոլոր ոլորտներում էլ՝ համատիրություններից սկսած մինչեւ նախարարություններ, մանկապարտեզներից մինչեւ բուհեր, բիզնես կառույցներ ու տարաբնույթ աշխատանքային կոլեկտիվներ նույն վիճակն է։ Ամենուր կազմվել են ցուցակներ եւ կախվածության մեջ գտնվող ընտրողներին պարտադրել են քվեարկել իշխանական կուսակցության օգտին։ Այսպես եղել է միշտ եւ այս անգամ այլ կերպ լինել չէր կարող։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/ կ այս հրապարակումը ոչ զարմացնող էր եւ ոչ էլ անակնկալ, բայց որպես փաստագրված նյութ չափազանց արժեքավոր է։ Նյութի՝ իր անհերքելիությամբ արժեքավոր լինելն է պատճառը, որ ՀՀ իշխանությունները գրոհ են սկսել այս կազմակերպության ու նրա ղեկավար Դանիել Իոնիսյանի դեմ։Իշխանությունների նախաձեռնությամբԻոնիսյանի դեմ դատական գործ սկսելը, ցինիզմի բարձրագույն դրսեւորում լինելով հանդերձ նաեւ քաղաքացիական հասարակությանն ուղղված նախազգուշացում է։ Ովքեր կհամարձակվեն փաստարկված, հասցեական ու անհերքելի ապացույցներով ի ցույց դնել ընտրական գործընթացում կամ որեւէ այլ բնագավառում իշխանությունների իրականացրած անօրինականություններն ու խարդախությունները, կթիրախավորվեն իշխանությունների կողմից ու կենթարկվեն ամենախիստ ու տարատեսակ հետապնդումների։
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ կարծում է, որ Դանիել Իոաննիսյանի դեմ իրականացվող այս հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում ուղղված ողջ քաղաքացիական հասարակության դեմ եւ առաջարկում է հայաստանյան հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին, ոչ իշխանական քաղաքական կուսակցություններին ու գործիչներին հնարավոր բոլոր միջոցներով սատարել Դանիել Իոնիսյանին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից