Թրամփի սպառնալիքների ֆոնին Հս. Կորեան պատրաստվում է նոր միջուկային փորձարկման
Հյուսիսային Կորեայի իշխանությունները, անտեսելով միջազգային հանրության լուրջ նախազգուշացումներն ու Միացյալ Նահանգներից ստացվող սպառնալիքները, պատրաստվում են հերթական միջուկային փորձարկման:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այն, հավանաբար, տեղի կունենա ապրիլի 15-ին՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր հայր համարվող Կիմ Իր Սենի ծննդյան օրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դա կլինի Փհենյանի 6-րդ միջուկային փորձարկումը: Հայտնի է, որ միջուկային ռումբը պայթեցվելու է ստորգետնյա թունելում. այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Հյուսիսկորեական իշխանությունները երկրում գտնվող օտարերկրացի լրագրողներին նախազգուշացրել են պատրաստվել «կարևոր միջոցառման», և չի բացառվում, որ խոսքը միջուկային փորձարկման մասին է:
Պարբերականը նշում է, որ իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ շարունակում է լարված մնալ: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հարվածային խմբին ուղարկել է դեպի Հյուսիսային Կորեայի ափերը:
Չինաստանն, իր հերթին, հայտնել է, որ այլևս չի աջակցի Փհենյանին, եթե այն չդադարեցնի միջուկային ծրագրի զարգացումը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից