Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը Ազգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում է ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան Հայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. Ղազարյան Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ Դաշնակցությանը Ռուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում է ՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ազատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Դուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանը ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
Հայաստան

Աշոտյանը ՀՀԿ-ի կողմից Իոնիսյանից վրեժ լուծելու մասին

 

«Հանրապետական կուսակցությունը Դանիել Իոաննիսյանից և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունից վրեժ լուծելու կամ պատժելու որոշում չունի», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց իշխող կուսակցության փոխնախագահը: Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ նման պնդումները իրենց զարմացնում են։

«Եթե իրավապաշտպանները սատարում են իրենց կոլեգիային, բնական է, որ կուսակցությունը նաև սատարում է իր կուսակիցներին, որոնք կարծում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են: Բայց այդ սատարումը բարոյահոգեբանական է, բացարձակ քաղաքական գործողությունների կամ ապօրինի միջամտությունների տիրույթ չի մտնելու և չի էլ նախատեսվել այդպիսի բան: Մարդիկ իրենք են որոշել», - նշեց Աշոտյանը:

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Իոաննիսյանը դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններ էին հրապարակել և հայտարարել, որ նրանք հանրապետականի համար ընտրողների ցուցակներ են կազմել։ Նախօրեին հայտնի դարձավ, որ 30 տնօրեններ դատարան են դիմել, պահանջելով Իոաննիսյանից և կազմակերպությունից հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը և 2-ական միլիոն կամ ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամ փոխհատուցում վճարել:

Դանիել Իոաննիսյանը և քաղհասարակության որոշ ներկայացուցիչները տնօրենների քայլը Հանրապետականի կողմից կազմակերպված ճնշում են որակում, մինչդեռ Աշոտյանի խոսքով՝ սա հրաշալի օրինակ է, երբ քաղաքացիները փորձում են պաշտպանել իրենց իրավունքները․ - «Ինչի՞ համար վրեժ լուծել, եթե Դանիելը ճիշտ է, և ինչու մտածել, որ վրեժ են լուծում, եթե Դանիելը սխալ է: Ճի՞շտ է, թե՞ սխալ է այն տեղեկատվական ագրեսիան, որ կատարվեց այդ կանանց հանդեպ՝ կորոշի դատարանը»:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ շատերը չեն հավատում, որ դատարաններում արդարադատություն կիրականացվի, Հանրապետականի փոխնախագահը պատասխանեց․ - «Այս գաղափարով առաջնորդվելու պարագայում պետք է ընդհանրապես խաչ դնել պետություն ունենալու մեր երազանքի վրա: Եթե որպես քաղաքացիներ մենք այդպես պետք է մտածենք, ապա նման ձևով կարող ենք մտածել ցանկացած հարցում և երբևէ օրենքների և իրավունքների երկիր չունենալ: Դատական իշխանությունը նույնպես տրանսֆորմացիայի և փոփոխությունների մեջ է»:

Աշոտյանի խոսքով սա նաև շատ լավ նախադեպ կլինի, քանի որ նման խնդրի հանրությունը առաջին անգամ է բախվում․ - «Բոլորիս է հետաքրքիր՝ որտեղ է անձի իրավունքների, ազատությունների սահմանը, որտեղ է անձերի պարտականությունների մեկնարկը, որտեղ է քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանրային հսկողության տիրույթը, որտեղ է այն վերածվում արդեն որոշակի տեղեկատվական ահաբեկչության, որտեղ է նա իրականում ապահովում թափանցիկություն և օրինապաշտություն: Այս ամենը կերևա դատական նիստերի ժամանակ»:

Մայիսին տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ։ Հանրապետականը որպես քաղաքապետի թեկնածու կրկին Տարոն Մարգարյանին է առաջադրել։ Աշոտյանը արված գործը տեսնելու համար առաջարկում է համեմատել ներկա Երևանը նախկինի հետ։

«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր թիմի շանսերը, որովհետև կա կատարված աշխատանք, կա լավ թիմ՝ պրոֆեսիոնալ կառավարիչներ։ Կան չլուծված խնդիրներ, որոնց կապակցությամբ նոր ծրագրային առաջարկություններ և լուծումներ են նախապատրաստվում», - հավելեց նա:

Հանրապետականի փոխնախագահը կարծում է, որ ընտրությունները մրցակցային կլինեն, քաղաքապետի մյուս թեկնածուներ Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, Աշոտյանի խոսքով, Հանրապետականի համար ընդդիմություն են․ - «Ես անձամբ շնորհակալ եմ, որ իրենք հայտ տվեցին մասնակցելու, որովհետև Երևանի ընտրություններին մի շարք քաղաքական ուժերի հրաժարվեցին մասնակցել և իրենց ներկայություն այս քաղաքական վերադասավորման մեջ լրացուցիչ հետաքրքրություն, մրցակցություն, էներգետիկա կտա Երևանի գարնանային կյանքին»:

Անցած խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ Աշոտյանը շեշտում է, որ դրա արդյունքում կարևոր բան եղավ՝ ընդդիմությունը փոխվեց, ինչը, ըստ նրա, քաղաքական մշակույթի ձևավորման և զարգացման հնարավորություն ստեղծեց․ - «Ունենք այնպիսի արդյունքներ, որոնց մասին մենք մտածում ենք որպես՝ լավագույն տարբերակ: Իհարկե, իմ անձնական տեսակետով՝ իմ քաղաքացիական երկրպագությամբ՝ ես կուզենայի ևս մեկ-երկու ուժ տեսնել խորհրդարանում»:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում գործադիր և օրենսդիր մարմնում փոփոխություններ կլինեն։ Թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի, կլինի արդյոք կոալիցիա, թե ոչ՝ դեռ վաղ է խոսել ըստ Աշոտյանի։