«Անկախ դիտորդ»-ի գործողությունների տեղեկանք
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից 02.04.2017թ.-ի ընտրությունների ընթացքում դիտորդներին և Դաշինքի անդամ կազմակերպություններին իրավաբանական աջակցություն էին ցուցաբերում 27 իրավաբաններ:
Քվեարկության օրը դիտորդների կողմից գրանցվել է շուրջ 3058 խախտման վերաբերյալ ահազանգ, որոնցից 205 դեպքով դիտորդները ահազանգել են իրավաբանական խմբին:
Դիտորդներից ստացված 205 ահազանգերի կապակցությամբ իրավաբանները դիտորդներին տրամադրել են բանավոր խորհրդատվություն, կազմել անհրաժեշտ գրավոր փաստաթղթեր՝ դիմումներ, բողոքներ, առաջարկություններ և հանցագործության վերաբերյալ հաղորդումներ:
Ըստ այդմ՝ ահազանգերը կարելի է բաժանել հետևյալ խմբերի.
-Զանգեր, որոնք հետապնդել են խորհրդատվական նպատակ (այս կամ այն նորմի մեկնաբանություն, օրենքով սահմանված կարգ, իրավիճակի լուծում և այլն).
-Ընտրական ընթացակարգի հետ կապված խախտումների վերաբերյալ ահազանգեր, որոնք դիտորդը չի կարողացել լուծել ինքնուրույն.
-Դիտորդի իրավունքների խախտումներ.
-Ակնհայտորեն հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ:
Այն դեպքերում, երբ խնդիրը վերաբերել է խորհրդատվության կամ ընթացակարգային և (կամ) դիտորդի իրավունքների խախտմանը, իրավաբանները փորձել են գտնել արագ արձագանքման մեխանիզմ և խնդիրները վերացնել՝ լուծել տեղում, ինչին հնարավոր է եղել հասնել օրենքով սահմանված կարգի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելով, հանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցի միջոցով, մի քանի դեպքով տարածքային ընտրական հանձնաժողովներին և ոստիկանության թեժ գծին ահազանգելով:
Իսկ երբ դիտորդների կողմից բարձրացված խնդիրը վերաբերել է հանցագործության վերաբերյալ տեղեկություններին, և դրանց վերաբերյալ առկա են եղել որոշակի վերաբերելի ապացույցներ, կազմվել են հանցագործության մասին հաղորդումներ և ներկայացվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաև հրապարակվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի www.hcav.am կայքում:
Այն ահազանգերը, որոնք վերաբերել են տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների, անգործության կամ որոշման իրավաչափությանը, և դրանք հնարավոր չի եղել լուծել ահազանգի, խորհրդատվության կամ այլ միջոցով՝ իրավասու ընտրական հանձնաժողովին է ներկայացվել դիմում, բողոք կամ առաջարկություն:
Մանրամասները՝ տեղեկանքում
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հիմնադիր անդամներն են
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Գորիսի մամուլի ակումբ
կազմակերպությունները


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից