Դանիել Իոաննիսյան. «Եթե դատարանը տնօրենների հայցը բավարարի, իշխանությունները ՄԻԵԴ-ի հետ լուրջ խնդիրներ կունենան»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և Դանիել Իոաննիսյանը չեն պատրաստվում ոչ մի լումա վճարել իրենց դեմ հայց ներկայացրած 30 տնօրեններին, Vesti.am-ի հետ զրույցում ասել է Իոաննիսյանը:
«Մեզ մեղադրում են զրպարտանքի մեջ, իսկ զրպարտանքի անբաժանելի բաղադրիչն է սուտը, մենք ոչ մի սուտ բան չենք ասել, ո´չ փոխհատուցում ենք վճարելու, ո´չ էլ ներողություն խնդրենք»,-ասել է Իոաննիսյանը՝ հավելելով, որ նման հայցադիմումը Հայաստանում խոսքի ազատության իրացմանն ուղղված ոտնձգության փորձ է համարում:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ տնօրենների նման քայլը ուղղորդված է եղել.
«Շատ միամիտ կլինի մտածել, որ մի քանի օրվա մեջ 30 տնօրեն իրար նման հայցեր են ներկայացնում՝ նույն պահանջները, մեծ մասը նույն փաստաբանական գրասենյակի ծառայություններից օգտվելով, շատ միամիտ կլիներ մտածել, որ դա ինքնաբուխ էր»,-նշել է նա:
«Դատարանը և առհասարակ ՀՀ իշխանություներն առնվազն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ լուրջ խնդիրներ կունենան, եթե ապօրինի վճիռ կայացվի: Եթե տնօրենների հայցը չմերժվի էլ, Ստրասբուրգի դատարանը կա ու կա»,-եզրափակել է Իոնիսյանը:
Մանրամասները՝ Vesti.am–ում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից