Անշարժ գույքի շուկան «նստել է» 23 տոկոսով
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անշարժ գույքի շուկայում նկատվում են միտումներ, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են։ ՀՀ պետական կադաստրի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում շուկան «նստել է» 23 տոկոսով։
Այսինքն, նշված ժամանակահատվածում անշարժ գույքի օտարումների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել Է 23 տոկոսով։ Եվ դա այն պարագայում, երբ ըստ նույն պաշտոնական տվյալների, առանձնատների և բնակարանների գները մնացել են գրեթե անփոփոխ։ Տնտեսաթյան համար սա կարևոր Է այն առումով, որ անշարժ գույքը գրավադրման հիմնական միջոցներից Է, և եթե դրա նկատմամբ պահանջարկը նվազում Է այս տեմպերով, դա հանգեցնում Է նաև բիզնեսի կողմից վարկերի ներգրավման հնարավորությունների սահմանափակման։ Նաև գրավադրված անշարժ գույքի արժեզրկումը կարող Է բերել բանկային համակարգի ցնցումների»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից