Հայ պաշտոնյաները ընտրություններով ոգեւորվեցին եւ մոռացան ռազմավարական կարեւորության ճանապարհների մասին
Գարնան գալուն պես Հայաստանում բնությունը ծաղկում է…եւ վատանում ճանապարհների վիճակը:
Սովորաբար սառույցի հալչելուց հետո ճանապարհային ծածկույթը մի քանի անգամ վատանում է, եւ ահա՝ ուղեգոտու հատվածում խոչընդոտների շերտ է առաջացել: Մայրաքաղաքում ընտրություններից առաջ խնդիրը մասամբ լուծվեց, իհարկե՝ տեղ-տեղ մնացին ասֆալտելու համար «նախապատրաստված» «քառակուսի փոսերը», որոնք այդպես էլ չլցվեցին ասֆալտով: Դե իսկ մարզերում անգամ սա չի արվել:
Դիլիջան-Իջեւան ճանապարհը Երեւանը Վրաստանի սահմանի հետ կապող մայրուղու մի մասն է: Այն նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր տանող մայրուղու մասն է: Ներկայիս վիճակի պայմաններում ճանապարհով ժամում 70 կմ-ից բարձր արագությամբ երթեւեկելը հղի է մեքենան ջարդելու հավանականությամբ՝ անհարթություններ, փոսեր, դարուփոսեր: Ըստ ամենայնի՝ մարզը ճանապարհային ծածկույթի հետ ղեկավարությունից էլ է զրկվել, քանի որ ապրիլի առաջին տասնօրյակի վերջի դրությամբ վերանորոգման որեւէ աշխատանք անգամ չի սկսվել: Մինչդեռ նախընտրական արշավի ժամանակ մարզ բարձրագույն ղեկավարության այցից առաջ փոսերը քիչ թե շատ լցվել էին ավազով:
Ճանապարհների խնդիրը զուտ գեղագիտական չէ, հատկապես՝ եթե խոսքը միջպետական, ավելին՝ ռազմավարական նշանակության ճանապարհներին է վերաբերում: Անշուշտ, կարելի է մշտապես ամեն ինչ ֆինանսների բացակայությանը, նյութական եւ այլ խնդիրներին վերագրել: Սակայն պաշտոնյաները կարող էին սկսել գումար տնտեսել, օրինակ՝ ծառայողական ավտոմեքենաների հաշվին, եւ դրանով իսկ փող «հայթայթել» ճանապարհները պատշաճ վիճակում պահելու համար: Կարելի է կարծել, որ ճանապարհների վիճակը պաշտոնյաների համար առաջնահերթ կարեւորության հարց չէ նաեւ այն պատճառով, որ նրանք դարուփոսերում ջարդոտում են ոչ թե արդար քրտինքով ձեռք բերած սեփական մեքենաները, այլ ծառայողական: Այլ խոսքով՝ վերանորոգման կամ նոր մեքենա գնելու համար պետությունն է վճարում:
Անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունները, բացի իրենց ողբերգականությունից, բանակային շինարարության հզոր խթան դարձան: Մի՞թե համանման ցնցում է հարկավոր, որպեսզի ռազմավարական նշանակության ճանապարհները պատշաճ վիճակում պահվեն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից