Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են Լիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալ ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը Ազգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում է ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան

Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ
Հայաստան

Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հայտարարությունը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ։
Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ
Ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կողմից մշտապես առանձնացվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունը հիմք է տալիս կասկածի տակ առնել երկրում կազմակերպված ընտրությունները:
Այդ հիմնախնդիրներից են վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումը և դրա դեմ պայքարի անարդյունավետությունը, թեկնածուների հավասար մրցակցային հնարավորությունների բացակայությունը, ընտրողների ազատ կամարտահայտման խոչընդոտների դեմ անարդյունավետ պայքարը, ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանափակումները, ընտրախախտումների և քվեարկության արդյունքների արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ու հնարավորությունների բացակայությունը:
2016թ. ընդունված նոր ընտրական օրենսգիրքը որևէ պատասխան չտվեց այս մտահոգություններին, այլ առավել խորացրեց վաչական ռեսուրսի ու տարբեր լծակների կիրառման հնարավորությունը` համամասնական ընտրակարգի հիմքում դնելով տարածքային ընտրական ցուցակներով առաջադրման հնարավորությունը:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից դեռևս նախընտրական քարոզչության դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ.
Նախընտրական քարոզչությունն ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում հրազենի գործադրմամբ, որն ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների թեկնածուների և համակիրների դեմ:
Իշխող ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահում:
ԿԸՀ-ի հասցեագրված հանրագրերում բարձրացված հարցադրումները ամբողջ ծավալով, այդ թվում բազմակողմանի քննության չեն առնվել ԿԸՀ-ի կողմից: Իսկ ԿԸՀ-ն իր հերթին բավարար ջանք չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Անհրաժեշտ է արձանագրել, որ քարոզարշավի վերջին օրերին և հատկապես քվեարկության օրը և նախորդող լռության օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության և «Ծառուկյան» կուսակացությունների դաշինքի կողմից ընտրակաշառքների զանգվածային, համատարած բաժանման մասին, որոնց վերաբերյալ հավաստի տեղեկությունները տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական կայքերով: Չնայած դրան, իրավապահների կողմից ընտրակաշառքի գեթ մեկ դեպք առ այսօր չի բացահայտվել կամ կանխվել:
2017թ. ապրիլի 2-ին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակներում հանրապետության ողջ տարածքի 200 տեղամասային և 35 տարածքային հանձնաժողովներում դիտորդություն իրականացրած դիտորդները զեկուցել են ավելի քան 3050 խախտումների մասին, որոնց հիմնական մասն իրենց բնույթով կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
Դիտարկված 200 տեղամասերից 134-ում (67 տոկոսում) ըստ էության խախտվել է անձանց քվեարկության գաղտնիությունը, քանի որ գրանցվել են դեպքեր, երբ քվեարկության խցիկում եղել են այլ չափահաս անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով ընտրողին օգնող չեն հանդիսացել: Տեղամասերից 101-ում (50,5 տոկոսում) գրանցվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս լրացնելու դեպքեր: Տեղամասերից 59-ում (29,5 տոկոսում) գրացվել են քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց քվեարկության մասին տեղեկացնեու կամ բարձրաձայնելու դեպքեր:
Այս ամենը վկայում է քաղաքացիների քվեարկության նկատմամբ աննախադեպ վերահսկողության մասին: Քվեարկության օրվա հիմնական բնութագրող խախտումներ են հանդիսացել նաև պարբերական կուտակումները ընտրատեղամասերի մոտ, որոնք առաջացել են ընտրողներին խմբերով տեղամասեր տեղափոխելու և ուղղորդման հետևանքով: Դիտարկված տեղամասերից 99-ում (49,5 տոկոսում) քվեարկության տարբեր ժամերին գրանցվել են վիճաբանություններ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քվեարկության օրը տեղամասերից առնվազն կեսում լարված մթնոլորտի մասին:
Ելնելով վերոգրյալից «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն արձանագրում է`

1. Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված շատ խնդիրներ (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, այլ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտը իր ազդեցությունն ունեցավ նաև քվեարկության օրը:

2. Տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվեց ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չկանխվեցին և առայժմ պատշաճ չքննվեցին իրավասու մարմինների կողմից:

3. ՀՀ Ազգային ժողովի քվեարկությունն ընթացավ բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում:
«Անկախ դիտորդ» հասարական դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները գնահատում է ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ:

Որոշակի տեսակների խախտումների տեղամասերի ցանկը կգտնեք աստեղ՝ PDF և EXCEL ձևաչափերով: Դաշինքի նախնական եզրակացությունը՝ այստեղ:
«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Իրազեկ քաղաքացիների միավորման
Մարտունու կանանց համայնքային խորհրդի
Գորիսի մամուլի ակումբի