Հիմա արդեն «Սասնա ծռերին» կդատեն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի մասով այսօր նախաքննության ավարտ է հայտարարվել: Այս մասին «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանը:
Պաշտպանական կողմը միջնորդել է քրեական գործի նյութերը տրամադրել իրենց:
Հարություն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ թեեւ Արամ Մանուկյանը մեղադրվում է 5 հոդվածներով, բայց դրանցից եւ ոչ մեկը չի ընդունում:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի տղան՝ Արամ Մանուկյանը, մեղադրվում է պատանդ վերցնելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, իրացնելու, փոխադրելու, շենք շինություններ, տրանսպորտի հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու, ինչպես նաեւ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեջ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից