«Քաղաքացի դիտորդը» ստուգում է ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է Խորհրդարանական ընտրությունների օրինականության նկատմամբ քաղաքացիական վերահսողությունը: Ներկայումս ընթացքի մեջ է մեր համակարգում գրանցված ընտրություններին չմասնակցած քաղաքացիների և Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հրապարակած՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների համեմատությունը: Համեմատության նախնական տվյալներով, արդեն իսկ հայտնաբերվել է որոշակի անհամապատասխանություն: Տվյալների վերլուծությունից հետո նախաձեռնությունը դիմումներ կներկայացնի համապատասխան ատյաններ:
«Քաղաքացի դիտորդը» կոչ է անում ընտրություններին չմանսակցած այն քաղաքացիներին, ովքեր չեն հասցրել գրանցվել մեր համակարգում, ստուգել ԿԸՀ-ի հրապարակած ցուցակները (http://www.elections.am/lists/) և իրենց կամ իրենց հարազատի անվան դիմաց ստորագրություն հայտնաբերելու դեպքում տեղեկացնել մեզ: Անհրաժեշտության դեպքում նախաձեռնությունը քաղաքացիներին կտրամադրի իրավաբանական աջակցություն՝ համապատասխան ատյաններ դիմելու համար:
Եթե Ձեր կամ այլ անձի փոխարեն քվեարկել են, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ [email protected]
էլ.փոստի հասցեով` նամակի վերնագիրը գրելով՝ Ուրիշի փոխարեն ։
Մեր հեռախոսահամարներն են՝ 043 16 23 70, 043 16 23 71, 091 04 26 29։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից