Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

RFI․ Ազնավուր՝ մարդ, որը չունի տարիք

Իր 93-ամյակից մեկ ամիս առաջ Շառլ Ազնավուրը ելույթ ունեցալ Կրեմլի բեմին։ Ծափողջյունների մասին, որոնցով դիմավորեցին ու ճանապարհեցին նրան, հավանաբար ոչ ոք երազել անգամ չի կարող։ Ինչպես միշտ՝ սեւ կոստյումով, սեւ վերնաշապիկով, այդ փոքրիկ ծերունին ոտքի բարձրացրեց ամբողջ դահլիճը, ստիպելով վանկարկել ու ծափահարել, իսկ միջին տարիքից մեծ կանանց՝ նաեւ արտասվել։ Այո, այո, նրանք արտասվում էին, այն էլ ինչպես։ Դե դա հասկանալի է, երիտասարդ տարիների կարոտն էին զգում, երբ La Bohême կամ Une vie d’amour երգերի հնչյունները ստիպում էին նրանց սրտերը կանգ առնել, որպեսզի իրենց բաբախյունով չխլացնեին այն միակ ու անկրկնելի ասպետի ոտնաձայները, որը պետք է գար ու տիրանար նրանց սրտերին, հայտնում է RFI–ն։

Ազնավուրը մարդ է, որը չունի տարիք։ Չարչրկված է հնչում, բայց այդպես է։ Ու բանն այն չէ, որ համերգի վերջում նա հոյակապ երգեց ու հետո նաեւ հոյակապ պարեց «Գնչուհի» երգի տակ, մի կողմ նետելով պիջակը ու ցուցադրելով սքանչելի տաբատակալներն ու վերնաշապիկին փակցված մի խոշոր ծաղիկ։ Ի վերջո, առողջ մարմինը դեռ երիտասարդության նշան չէ, բայց բանն այն է, որ նույնիսկ ծերության տարիներին մի քիչ թուլացած ու դողդոջուն նրա ձայնը առաջվա պես առնական ու զգայական է հնչում։ Դա միայն նրա՝Ազնավուրի առեղծվածը չէ, այլ ամբողջ ֆրանսիական շանսոնի ՝ նրա ոչ ուժեղ ձայներով, հասարակ երաժշտությամբ ու երգերի լրիվ հասարակ բառերով հանդերձ։ Բայց այդ ամենը միասին՝ այդ ոչ ուժեղն ու հասարակը գերում են սրտեր, հնչում շատ երկար ժամանակ, նույնիսկ երազի մեջ ու փոթորիկ առաջացնում սիրուն կարոտ սրտերում։ Ազնավուրն այդ առեղծվածային երեւույթի քվինթէսենցիան է։

Երբ Ազնավուրը մի քանի օր առաջ Մոսկվա ժամանեց ու հանդիպեց լրագրողների հետ, վերջինները, առանց անհարմար զգալու, նրա վրա տեղացին հարցերի տարափ, որոնց իմաստը հանգում էր հետևյալին՝ «Ինչպե՞ս եք դուք այդ տարիքում դեռ երգում»։ Շառլը, որը մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը եկել էր վառ երկնագույն սվիտերով ու մուգ ակնոցով, նրբանկատորեն բացատրեց, որ ողջ -առողջ է միայն հանդիսատեսի շնորհիվ։

«Նույնիսկ եթե ես մի քիչ հոգնել եմ, դա ինձ չի կանգնեցնի։ Ես պետք է բեմ բարձրանամ, քանի որ առաջին հերթին պետք է սիրել քո հանդիսատեսին, նա է հարստացնում մեզ։ Հանդիսատեսի շնորհիվ ենք մենք երիտասարդ մնում»,- ասել է նա։

Հասկանալի է, որ իրականում գաղտնիքը ժառանգականության ու առողջության մեջ է, բայցեւայնպես նրա պատասխանի նրբանկատությունը ականջ է շոյում։ Իսկ մերոնք հաստատ կսկսեին պատմել մարզասրահների ու իրենց ստեղծագործության ամոքիչ ազդեցության մասին։ Ազնավուրը աշխատանքի մասին էլ հիշատակեց, բայց «իմ ստեղծագործությունը» արտահայտությունից նա խուսափում էր։ «Իմ գաղտնիքը էնտուզիազմն է։ Էնտուզիազմ ու աշխատանք։ Ես միշտ ունեմ փոքրիկ ու շատ ծանր ճամպրուկ։ Ես այնտեղ դնում եմ այն ամենը, ինչ ինձ պետք է աշխարհի ցանկացած կետում աշխատելու համար»։

Իսկ ահա քաղաքականության մասին հարցերին, չնայած լրագրողների ջանքերին, Ազնավուրը այդպես էլ չպատասխանեց։ Նրան հարցրեցին թե Ֆրանսիայի գալիք ընտրությունների, թե Հայաստանում անցկացված ընտրությունների մասին, նա կամ ձեւացնում էր, կա մ էլ իրոք չգիտեր, թե ինչ է կատարվում քաղաքականության մեջ։ «Ես քաղաքական գործիչների շրջանում շատ ընկերներ ունեմ,- ասում է Ազնավուրը,- Երբ հանդիպում ենք՝ խոսում ենք արվեստի, գրականության, քանդակագործության մասին ու երբեք՝ քաղաքականության»։

Նրա համար քաղաքականությունն առհասարակ մի տեսակ աբստրակցիա է։ Ի՞նչ է քաղաքականությունը։ Կան լավ մարդիկ , ոչ այնքան լավ մարդիկ, յուրայիններ, օտարներ։ Կա՛ նրանց օգնելու հնարավորություն ո ւ ցանկություն՝ օգնիր, չկա՝ ուրեմն մի կողմ քաշվիր։Ազնավուրը մի կողմ չի քաշվում։ Նա ունի հայրենիք՝ Ֆրանսիա, ունի պատմական հայրենիք՝ Հայաստանը։ Առաջինը անչափ սիրում է, իսկ երկրորդի առաջ իրեն մի քիչ պարտական է զգում, շատ այլ ներգաղթյալների նման, հատկապես երբ հայրենիքդ այդքան էլ բարեկեցիկ վիճակում չէ։ 1988-ին, Սպիտակի սարսափելի երկրաշարժից հետո, Ազնավուրը կազմակերպեց ողբերգության զոհերի օգնության հիմնադրամ, որը հետո դարձավ «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցացիա։ Երեւանում կա Ազնավուրի անվան հրապարակ, իսկ Գյումրիում, որտեղ ծնվել է նրա հայրը, տեղադրվել է նրա հուշարձանը։ Ազնավուրի հոր անունը Միշա էր, ոչ թե Միխայիլ, այլ հենց Միշա, ու եթե նա Հայաստանում մնար, ապա նրա որդու անունը հիմա կլիներ Շահնուր Միշայի Ազնավուրյան։

Ազնավուրը երկու ժամ անընդմեջ երգեց Կրեմլում։ Ընդ որում երգեց լիաթոք՝ չխնայելով ուժերը ու միաժամանակ չվախենալով երեւալ ծերունի, որի համար այդ ամենն արդեն դժվար է։ Դա միշտ երեւում է ՝ ամբողջ ուժով է մարդը ջանում, թե քիչ -քիչ խնայում է ուժերը նոր սխրանքների համար։ Այդ բացառիկ մարդը՝ Շառլ Ազնավուրը, կարողանում է եւ չխնայել ուժերը, եւ նոր սխրանքներ գործել։ Ինչպես հենց ինքը խոստովանեց, նա մտադիր չէ վերջակետ դնել՝ այլ կերպ չի կարող ապրել։ «Մի անգամ կինս հարցրեց ինձ՝ գո՞ւցե ժամանակն է կանգ առնել։ Իսկ ես պատասխանեցի, որ եթե կանգ առնեմ՝ կմահանամ։ «Այդ դեպքում շարունակի՛ր», ասաց կինս»։ Ճիշտ ամուսնանալը նույնպես տաղանդ է։

NEWS.am