Լեոնարդո Դի Կապրիոն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմին
Օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Հայոց Ցեղասպանության մասին՝ «Խոստումը» ֆիլմին:
Դերասանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է.
«Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը՝ Թերի Ջորջի ղեկավարությամբ, էքստրաօրդինար խաղ են ցուցադրել թողարկվելիք՝ «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդովոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարեւոր նախագիծը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմին իր աջակցությունն էր հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, ինչպես նաեւ՝ դերասան Սիլվեսթր Ստալոնեն.
«Այս արտասովոր ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ին...սա մի թեմա է, որն ինձ միշտ հետաքրքրել է, եւ երկար ժամանակ էր պետք, որպեսզի ինչ-որ մեկը վերջապես այն վերածեր ֆիլմի: Սա ճշմարիտ ու կարեւոր պատմական դրամա է, որն «Օսկար» ստանալու բոլոր նախադրյալներն ունի: Գլխավոր դերակատարները հրաշալի են իրենց գործը կատարում: Ուզում եմ նաեւ հատուկ նշել պրոդյուսեր Մայք Մեդավոյին, քանի որ այս ֆիլմում այնքան շատ բան կա, որ ես նույնիսկ նախանձում եմ»,-գրել էր նա:
Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմն արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է: Ֆիլմում նկարահանվել են Հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից