«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կոչը քաղաքացիներին՝ ընտրողների ստորագրած ցուցակներին հետևելու և այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքեր բացահայտելուն օգնելու մասին.
Հարգելի՛ քաղաքացիներ,
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, հետամուտ լինելով հետընտրական գործընթացներին, կոչ է անում բոլոր մտահոգ քաղաքացիներին օգնել այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի բացահայտման հարցում։
Եթե դուք կամ ձեր մտերիմները չեք մասնակցել քվեարկությանը, ստուգեք՝ արդյոք ձեր փոխարեն քվեարկել են թե ոչ՝ որոնելով http://www.elections.am/lists հղմամբ տեղադրված ընտրողների սկանավորված ստորագրված ցուցակներում։ Եթե Ձեր կամ այլ անձի փոխարեն քվեարկել են, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ [email protected] էլ.փոստի հասցեով` նամակի վերնագիրը գրելով՝ Ուրիշի փոխարեն ։
Մեր հեռախոսահամարներն են՝ 043 16 23 70, 043 16 23 71, 091 04 26 29։
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
***
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Հայտարարության բովանդակությունը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան տեսակետները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից