Սենատոր Չակ Շումերը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ
ԱՄՆ Սենատի անդամ Չակ Շումերն ու հայկական ծագումով հայտնի իրավաբան Մարկ Գերագոսը ելույթ կունենան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, որն անցկացվելու է Նյու Յորքում։
Ապրիլի 23-ին հազարավոր մարդիկ են հավաքվելու Նյու Յորքի Թայմս սքվերում։ Միջոցառումը նվիրված է լինելու այն 1․5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, որոնք զոհվել էին 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության ժամանակ։ Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հայտնի արտիստներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ ու հումանիստներ։
Այս տարի միջոցառման թեմատիկան է «Թուրքիան մեղավոր է ցեղասպանության մեջ․ ժխտումն անկասկած հանցագործություն է»։
Մինչ այդ ՝ ապրիլի 22-ին Բրուքլինի կամրջով հետիոտների մարաթոն է կազմակերպվելու, իսկ Նյու Ջերսիում ծրագրված է միջոցառում, որին ներկա են լինելու օլիմպիական Միհրան Հարությունյանը ու խառը մենամարտի չեմպիոն Ալբերտ Ղազարյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից