Գյումրիում կրկին արյուն կթափվի՞ եւ ում վրա այն կմնա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս ակտիվացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ԱԺ պատգամավոր առաջադրվելու մասին խոսակցությունները, եւ խոսքը վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվելուն: Գյումրիում մտավախություն կա, որ նրա մասնակցությունը կբերի արյունալի բախման։
Ե՛վ 2007 ե՛ւ 2012 թվականների ընտրություններն ավարտվել են նախընտրական կամ հետընտրական արյունալի բախումներով։ 2007-ին նրա որդու մասնակցությամբ հայտնի փոխհրաձգությունը տեղի ունեցավ, որի ժամանակ, ըստ մամուլի հրապարակումների, սպանվեց մանկահասակ երեխա, իսկ 2012-ին չկարողանալով մարսել պարտությունը՝ Ղուկասյանները քաղաքի կենտրոնում օրը ցերեկով հարձակում կազմակերպեցին Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների վրա, որոնցից մեկը սպանվեց:
Հիմա ինտրիգն այն է, թե արդյոք Ծառուկյանը կհամաձայնի փոխանակել Գյումրիից ստանալիք 3-4 հազար ձայնը հեղինակության կորստով, որը կառաջանա ամբողջ երկրով, մեղմ ասած, բարի համբավ չունեցող Վարդանիկի՝ իր անվամբ դաշինքով հանդես գալու դեպքում: Այստեղ հետաքրքիր է, թե ինչու իշխանությունը չի արգելում Վարդանիկին խաղեր տալ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ նրա ու որդու վրա քրեական բնույթի տարբեր գործերի կոմպրոմատների հաստափոր տրցակ կա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն