Վարդան Այվազյանը չի վստահում ոչ ժողովրդին, ոչ իշխանություններին
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այս ընտրություններում սյուրպրիզներ գրանցվեցին ռեյտինգային թեկնածուների մասով: Փորձենք, հղում անելով մեր տեղեկություններին, ներկայացնել այն, ինչ մեզ հայտնի է: «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Վարդան Այվազյանը, ձայների հաշվարկի ժամանակ տեսնելով, որ պարտվում է, գիշերով հաշվի է կանչել «Ծառուկյան» դաշինքի Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Դավիթ Մանուկյանին՝ Անդրանիկ Մանուկյանի որդուն, և նույն ընտրատարածքի ՀՀԿ-ական թեկնածու Ֆլեշի Բարսեղի փեսա Սամվել Սանամյանին:
Ի մասնավորի՝ Այվազյանն ասել է. «Դուք փող եք բաժանել, ու սա ձեր իրական հաղթանակը չի»: Դավիթ Մանուկյանն ու Սանամյանն էլ հակադարձել են՝ դու էլ փող ունեիր ու կարող էիր բաժանել:
Ի պատասխան՝ Վարդան Այվազյանն ասել է. «Ես էս իշխանություններին ու էս ժողովրդին չեմ հավատում ու չեմ վստահում, ինչի՞ բաժանեմ»: Այս տարածքում նա հայտնվել է 4-րդ հորիզոնականում, ինչով պայմանավորված, հնարավոր է ներկայացված չլինի ապագա ԱԺ-ում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից