Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Հայաստան

Տեղական դիտորդներ. առավել բարդացվել են բողոքարկման ընթացակարգերը, սահմանվել են դիմումներին առաջադրվող մի շարք ձևական պահանջներ

«Իրավունքի Եվրոպա միավորում»,«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունները՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.

25.05.2016թ. ընդունված ընտրական օրենսգրքով առավել բարդացվել են բողոքարկման ընթացակարգերը, սահմանվել են դիմումներին առաջադրվող մի շարք ձևական պահանջներ, ինչպես նաև դրանց չպահպանման անհամաչափ իրավական հետևանքներ, որոնք մի շարք դեպքերում, մեր գնահատմամբ, հանգեցնում են ՀՀ Սահմանադրության պահանջների խախտմանը:

Այնուամենայնիվ, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի դրույթներով, որոնց համաձայն, ներկայացուցչի միջոցով ներկայացվող դիմումին պետք է կցվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, ինչպես նաև դիմումատուի կարգավիճակը հավաստող վկայականի պատճենը, դիտորդական առաքելության մեջ ներգրավված բոլոր դիտորդների կողմից տրված լիազորագրերը և վկայականների պատճենները առձեռն կներկայացվեն 38 տարածքային ընտրական հանձնաժողովներին` ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ընդգրկված տեղամասերի դասակարգման: Յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովին կներկայացվեն նաև լիազորված փաստաբանների արտոնագրերի պատճենները:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ փաստաթղթերը` ըստ տեղամասերի դասակարգման, կներկայացվեն մինչև համապատասխան դիտորդների և կազմակերպությունների կողմից դիմում-բողոքների մուտքագրումը տարածքային ընտրական հանձնաժողովներ, հետագայում վերջիններիս կողմից ներկայացվող դիմում-բողոքներին կից դրանք այլևս չեն ներկայացվի (քանի որ ամբողջական փաթեթն արդեն իսկ առկա է լինելու համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում` ըստ տեղամասերի համարների):

Վերոնշյալ փաստաթղթերի փաթեթը նախապես տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է իրականացվող մեծածավալ դիտորդական առաքելության (ավելի քան 3000 հավատարմագրված դիտորդների կազմով) ընթացքում հնարավոր խախտումների քանակով, ինչպես նաև նույն դիտորդի կամ դիտորդական կազմակերպության կողմից մեկից ավելի դիմումներ ներկայացնելու հնարավորությամբ, դիմումները առավել սեղմ ժամկետներում ներկայացնելու և քննելու, ինչպես նաև դրանց օպերատիվ լուծման անհրաժեշտությամբ:

Ընտրական հանձնաժողովների կողմից յուրաքանչյուր դիմումին կից լիազորագիր կամ դիտորդի վկայականի պատճեն չներկայացնելու հիմքով դիմում-բողոքները չընդունելը կամ չքննելը (նշված փաստաթղթերի փաթեթը նախապես ներկայացված լինելու պայմաններում) կհանգեցնի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ձևական պահանջների չարաշահման արգելքի և նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված առավելագույնի սկզբունքների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի իրացման և ընտրական իրավունքի պաշտպանության ապահովման պետության պարտավորության խախտմանը:

Այսպես.

§ Վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

§ Վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

§ Եթե անձանց կողմից վարչական մարմիններ ներկայացված փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) իրենց մեջ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակություն, ապա վերջիններս այլևս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված ձևով: