Հայաստանից 52 միլիարդ դրամի կամ մոտ 110 միլիոն դոլարի կապիտալ է արտահոսել Ռուսաստան
«Հայկական ժամանակ»-ը գրում է․
«Երեկ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական՝ մինուս 52 միլիարդ դրամ։
Այսինքն, Հայաստանից, պատկերավոր ասած, 52 միլիարդ դրամի կամ մոտ 110 միլիոն դոլարի կապիտալ է արտահոսել Ռուսաստան։ ՀՀ-ից դեպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցվել երբեք։ Ու ընդհանրապես, անցած տարի օտարերկրյա ներդրումների ներհոսքի կտրուկ անկում է արձանագրվել։ Եթե 2015 թ. այդ ցուցանիշը 118.5 միլիարդ դրամ է կազմել, ապա 2016-ին ՝ 81.5 միլիարդ դրամ: Ընդ որում, մոտ 41 միլիարդը, կամ ընդհանուրի կեսը ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ։ Ինչպես նախկինում, անցած տարի ևս օտարերկրյա ներդրումներում մեծ դեր են խաղացել օֆշորները։
Մեր տնտեսության մեջ օՖշորներից եկած ներդրումների ծավալը անցած տարի կազմել է ավելի քան 100 միլիարդ դրամ։ Ամենախոշոր «ներդրումատու» օֆշորները անցած տարի եղել են Լյուքսեմբուրգը՝ 48 միլիարդ, Կիպրոսը՝ 44 միլիարդ և Ջերսին՝ 10 միլիարդ դրամ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից