Արթիկում կատաղի պայքար է գնում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արթիկում կատաղի պայքար է գնում ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածուների միջև: Հիմնական թեկնածուներն այստեղ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը (ՀՀԿ ռեյտինգային ցուցակով) և ՀՅԴ ցուցակով առաջադրված Խաչատուր Վարագյանն են:
Մեկ ամիս առաջ իշխանությունները լավություն արեցին Վարագյանին` նրան Շիրակի փոխմարզպետ նշանակելով: Այդ պահից ի վեր փոխմարզպետն ու Արթիկի քաղաքապետ իր եղբայրը` Մխիթար Վարագյանը, լծվեցին ձայներ հավաքելու «ազգանվեր» գործին:
Մուշեղ Պետոյանը, ով համարվում էր այդ տարածքում անվիճելի առաջատար, նեղն ընկավ: Վերջին օրերին Վարագյան եղբայրների սրընթաց ընտրարշավն ավելի մեծ թափ է առել:
Մուշեղ Պետոյանի թիմը ցայտնոտի մեջ է: Բոլոր հաշվարկներով նա հետ է մնում պաշտոնյա եղբայրներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից