Ուշագրավ տարրեր ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ի համար մարդկանց ցուցակագրելուց հետո փաստաթղթերը ներկայացրել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ եւ Երեւանի թաղապետարաններ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ օգտին ցուցակագրման այս ողջ գործընթացը կազմակերպված է եղել ոչ միայն այդ կուսակցության, այլ նաեւ պետական կոնկրետ կառույցների կողմից՝ վերջիններիս ղեկավարների մասնակցությամբ եւ հանձնարարությամբ:
Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ընտրությունների նախաշեմին գործի է դրել վարչական ռեսուրսները՝ այն ծառայեցնելով սեփական շահերին:
Այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, սակայն վերջինս հարցը լսելուց անմիջապես հետո հայտարարեց. «Ես հիմա նախընտրական շտաբում եմ, խորհրդակցության եմ: Ձեր հարցերը գրավոր ուղարկե՛ք շտաբին»: Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխանցեց, որ ինքը խիստ զբաղված է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին: Դե, իհարկե»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից