Թալինի ոստիկանապետը սպառնալիքներով ձայներ է հավաքում խնամու օգտին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանը, հավաքելով բաժնի աշխատակիցներին, հրահանգել է նրանց ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի օգտին եւ շեշտել, որ ՀՀԿ ասելով՝ նկատի ունի Արագածոտնի նախկին մարզպետի եղբորը` Նաիրի Սահակյանին:
Արմեն Մելոյանը, լինելով Նաիրի Սահակյանի խնամին, դե ֆակտո Թալինում դարձել է նաեւ նրա նախընտրական շտաբի պետը: Մեզ հասած տեղեկություններով, Մելոյանը հրահանգել է լուսանկարել քվեաթերթիկը եւ «ճիշտ» քվեարկության ապացույցը ներկայացնել իրեն: Չենթարկվողներին սպառնացել է աշխատանքից ազատել:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանապետը շրջում է պետական հիմնարկներում եւ հորդորում՝ քվեարկել Սահակյանի օգտին, քանի որ վերջինս «դաբռո ստացած թեկնածուն է»: Իսկ շրջայցերից ազատ ժամերին Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հետ ճշտում է Սահակյանի օգտին քվեարկել պատրաստող քաղաքացիների ցուցակները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից