Գրիգորի Գրիգորյան. Բժշկական համակարգի հիմքը հասարակություն-բժիշկ փոխվստահությունն է
Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց բժիշկների և մի շարք բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման և քննարկման հիմքում ընկած էր հասարակություն-բժիշկ փոխվստահության բարձրացումը: Թեմայի առիթով իր խոսքում Գրիգորյանը նկատեց.
« Հարգելի գործընկերներ, ինչպես ասում են` ես «միջի մարդ» եմ, և ոլորտի լավն ու վատը գիտեմ գերազանց: Հենց դա է ինձ իրավունք վերապահում միանշանակ կարծիքներ հայտնելու: Ակնառու է, որ մեր իրականության մեջ հանրությունը կանխակալ վերաբերմունք ունի առողջապահական ոլորտի նկատմամբ ընդհանրապես: Սակայն, բուժհաստատությունների և՛ մասնագիտական, և՛ բարոյական նկարագիրը վարկաբեկված է մեծ մասամբ արհեստականորեն: Ուրեմն ի՞նչ պետք է անել. առաջին հերթին ներդնել այնպիսի համակարգ, որը կերաշխավորի բժիշկների կիրթ և պատասխանատու լինելը: Հիվանդների հանդեպ հոգատարությունը կդրվի ոչ միայն բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների առանցքում, այլև ողջ համակարգի, քանի որ հասարակություն-բժիշկ փոխվստահությունն է բժշկական համակարգի հիմքը»:
Գրիգորյանն իր խոսքում անդրադարձավ մահացությունների հետ կապված բժշկին տրվող որակավորման հարցին և առաջարկեց ներդնել «բժշկի օգնականի» ինստիտուտը:
«Ցանկացած բնագավառում էլ մասնագետն ունենում է ինչպես մեծ հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, որոնցով չափվում է վերջինիս որակը: Բժշկի պարագայում արդյոք ճի՞շտ է տվյալ բժշկին որակավորում տալ մահացությունների թվով: Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ չի կարելի բժշկի որակը չափել մահացությունների թվով: Կտրականապես թյուր ու սխալ մոտեցում է դա: Սակայն չի էլ կարելի երեկվա անփորձ ուսանողին միանգամից բազմեցնել բժշկի պատվավոր աթոռին: Պետք է ներդնել «բժշկի օգնականի» ինստիտուտը` որպես սերնդափոխության ու փորձի փոխանակման կարևոր օղակ: Բուժանձնակազմի վերապատրաստման ու կատարելագործման խնդիրներն, առհասարակ, պետք է դրված լինեն առողջապահական համակարգի ամենօրյա օրակարգում: Պետք է ներդնել բժիշկների աշխատանքի որակն ու գործունեությունը չափող իրական համակարգեր»,- ասաց նա:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից