Սյունիքում կրքերը թեժանում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրքերը գնալով թեժանում են: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Խոզնավարում տեղակայված ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Հրայր Ալավերդյանի մեքենայի վրա ինչ-որ մարդիկ խոտ էին դրել, շուրջբոլորը բենզին լցրել՝ հասկացնելով, որ հաջորդ անգամ կայրեն այն:
Ալավերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կատարվածը կապել էր նախընտրական իրավիճակի հետ: Եւ ահա երեկ մեզ հայտնի դարձավ, որ Խոզնավարի դպրոցի տնօրեն Վոլոդյա Զախարյանը իր մոտ է կանչել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Մանգասարյանին՝ ԲՀԿ-ական Ալավերդյանի կնոջը, ու պահանջել քվեարկել ՀՀԿ օգտին:
Ուսուցչուհուն տնօրենն ասել է. «Դուք այս պահին պետական աշխատող եք, մենք վարձատրվում ենք պետությունից, պետության իշխանությունն էլ գտնվում է ՀՀԿ ձեռքում... Կասկածներ ունեմ, եթե տան ամուսինը ԲՀԿ-ից է, դու էլ ԲՀԿ-ից կլինես»:
Նշենք, որ այս զրույցի ձայնագրությունը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից