ԿԸՀ-ն առանձնակի խնամքով է թաքցնում ՀՀԿ ապօրինությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԸՀ-ն առանձնակի խնամքով է թաքցնում ՀՀԿ ապօրինությունները: «Ժողովուրդ»-ը նախորդ համարներից մեկում գրել էր, որ մարտի 19-ին Լոռու մարզում ՀՀԿ քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանից խնդրել էր ժամացույց նվիրել իրեն: Վարչապետն էլ խորհրդականին հանձնարարել էր վերցնել քաղաքացու տվյալները, որ փոխանցեն ժամացույցը:
Սա ընտրական օրենսգրքի 19 հոդվածի խախտում է, «Նախընտրական քարոզչության ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոստացել էր արձագանքել կատարվածին, սակայն մինչեւ հիմա որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ: Երեկ էլ Մուկուչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարանում էր, որ գերծանրաբեռնվածության պատճառով չի հասցրել ուսումնասիրել տեղի ունեցածը: «Նյութը փորձեցի գտնել, չգտա, անկեղծ ասած»,- անկեղծացավ ԿԸՀ նախագահը: Հարցին, թե վարչապետի հանդեպ շատ զգուշավոր եք, Մուկուչյանը նշեց. «Կարծում եմ, որ դա շատ թյուր կարծիք է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից