Ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել ՕՐՕ դաշինքի համակիրների մասնակցությանը այսօրվա հանրահավաքին. այժմ էլ՝ Վանաձոր եւ Գյումրի
Այս պահի դրությամբ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբում շարունակում են ստացվել ահազանգեր դաշինքի՝ Ազատության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի Երեւան ուղեւորվող համակիրների առջեւ ոստիկանության հարուցած խոչընդոտների վերաբերյալ:
Այսպես, Ժառանգություն կուսակցության Լոռու մարզի պատասխանատու Գառնիկ Սահակյանը ահազանգում է, որ Սպիտակ հասնելուն պես իրենց վարորդներին զանգահարել են Ոստիկանության լոռու մարզային վարչությունից եւ հրահանգել ետ վերադառնալ եւ չտեղափոխել մարդկանց Երեւան: Այս պահին մեքենաները կանգնած են Սպիտակի մատույցներում, իսկ դեպքի կապակցությամբ դաշինքի շտաբը տեղեկացրել է ԵԱՀԿ դիտորդներին, որոնք շտապում են դեպքի վայր: Մեքենաները կանգնած են “Նա խոդու” ավտոլվացման կայանի մոտ:
Գյումրիում Երեւան ուղեւորվող ավտոբուսների վարորդներից ոստիկանները վերցրել են հեռախոսների համարները եւ գրանցել են մեքենաների պետհամարանիշները՝ նրանց վրա ճնշում գործադրելու ակնհայտը միտմամբ, ինչը, սակայն ազդեցություն չի ունեցել եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրները այժմ ուղեւորվում են դեպի Երեւան:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տեղեկատվական կենտրոն


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից