Դպրոցների 12 տնօրեն հրավիրվել է ԿԳ նախարարություն՝ ձայնագրությունների առնչությամբ բացատրություն տալու
ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից։
Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։
Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած նյութի հիման վրա (114 ուսումնական հաստատությունների տնօրենների ձայնագրություններ՝ նախընտրական շրջանում մարդկանց ցուցակագրելու մասին) ՀՀ գլխավոր դատախազությունը կատարել էր ուսումնասիրություն և պարզել, որ դրանցից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ, իսկ մնացած 113-ը՝ ոչ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից