Նոր մարզպետն ազատվում է հնի կադրերից
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռ Սաշիկ Խաչատրյանը, քիչ առաջ ազատվել է Գորիսի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են Սյունիքի մարզպետարանից:
Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն հիվանդանոցի վիրաբույժ Գագիկ Թունյանը՝ մինչեւ տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ կհայտարարվի: Սաշիկ Խաչատրյանը տնօրենի պաշտոնը ստանձնել էր անցած տարի:
Նա «Որոտանի հէկերի համակարգի» գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի որդին է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոցի տնօրեն Սաշիկ Խաչատրյանն իրեն շուրջ 1.5 մլն դրամ աշխատավարձ է նշանակել, նաեւ խախտումներ են հայտնաբերվել գնումների գործընթացում: Այս խախտումները բացահայտվել են այն բանից հետո, երբ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով բժշկական կենտրոնում ստուգումներ են սկսվել:
Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, Սաշիկ Խաչատրյանը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները, նամակ է գրել ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությանը՝ առաջարկելով ստուգումներ իրականացնել հիվանդանոցում եւ պարզել ողջ իրողությունը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն