2030 թվականին տիեզերական ծառայությունների շուկան կրկնակի կաճի
Ներկայիս դրությամբ տիեզերական ծառայությունների շուկան գնահատվում է 400 մլրդ դոլար, սակայն 2030 թվականին այդ կրկնակի կաճի՝ համաձայն UBS-ի վերլուծաբանների կանխատեսումների: Առաջիկա տասնամյակում տիեզերական զբոսաշրջությունն էլ ավելի պահանջված կդառնա: Տիեզերքի սահմանագծում կարճատեւ ժամանցային թռիչքները կզարգացնեն նոր ճյուղը՝ հրթիռներով արագընթաց ենթաուղեծրային թռիչքները, հաղորդում է HighTech-ը:
«Տիեզերական զբոսաշրջությունը դեռեւս ձեւավորման փուլում է, սակայն երբ տեխնոլոգիան լայն տարածում ստանա եւ գնիջեցում լինի, ոլորտը հանրամատչելի կդառնա»,- CNBC-ը մեջբերում է հետազոտողների խոսքերը:
Ներկայումս նմանօրինակ նախագիծ է մշակում SpaceX-ը: Դեռեւս 2017 թվականին Իլոն Մասկի ընկերությունը հայտարարել էր, որ իր Starship օդանավը կկարողանա հաշված րոպեների ընթացքում տեղափոխել հարյուրավոր ուղեւորների Երկրի տարբեր ուղղություններով: Նախ օդանավը կկիրառվի դեպի Մարս եւ Լուսին թռիչքների համար, սակայն Starship-ը կկիրառվի նաեւ տարբեր մայրցամաքների միջեւ թռիչքների դեպքում:
SpaceX-ը խոստանում է, որ Նյու Յորքից Շանհայ հնարավոր կլինի հասնել հրթիռային ինքնաթիռով ընդամենը 40 րոպեում: Սովորական ինքնաթիռով թռիչքի տեւողությունը գերազանցում է 15 ժամը:
UBS-ի վերլուծաբանները վստահ են, որ փոխադրման այդպիսի մոդելը կհետաքրքրի բազմաթիվ ընկերություններին: Այդ ծառայության պահանջարկն արդեն գրանցվել է: Ինչպես ցույց է տվել բանկի հարցումը, ինքնաթիռների ուղեւորների ավելի քան 10 տոկոսը, որոնք պարբերաբար օգտվում են այդ ծառայությունից, գերադասում են ինքնաթիռը փոխարինել տիեզերական փոխադրամիջոցով նշանակետին ավելի արագ հասնելու համար:
Արդեն 2030 թվականին կարճ հրթիռային չվերթների շուկան կկազմի շուրջ 20 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ տիեզերական զբոսաշրջության շուկան այդ ժամանակահատվածում կկազմի ընդամենը 30 մլրդ դոլար:
Մասնավոր ընկերություններն արդեն միլիոնավոր դոլարներ են ներդրել տիեզերական ծառայությունները զարգացնելու նպատակով: Դեռեւս մեծամասնությունը զբաղված է միայն բեռնափոխադրումներով, սակայն շատերն արդեն դիտարկում են ուղեւորափոխադրումների ոլորտը եւս: Դրանց շարքում են ոչ միայն SpaceX-ը, այլ նաեւ Virgin Galactic-ն ու Blue Origin-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...