Կրծքի քաղցկեղը 11 տարբեր հիվանդություններ են
Կրծքագեղձի քաղցկեղը մեկ հիվանդություն չէ, այլ 11 տարբեր հիվանդություններ՝ ռեցիդիվի տարբեր հավանականությամբ: Այս մասին ասվում է Nature-ում հրապարակված Cancer Research UK Cambridge Institute-ի (Բրիտանիա) եւ Stanford University-ի (ԱՄՆ) մասնագետների նոր հետազոտությունում:
Հետազոտության ղեկավար՝ UK Cambridge Institute-ից Կառլոս Կալդասը նշել է, որ կրծքի քաղցկեղի բուժման մեթոդները վերջին տարիներին զգալիրոեն կատարելագործվել են, սակայն երբեմն անգամ բարեհաջող բուժումից հետո հիվանդությունը կրկնվում է եւ դա կանխատեսելը գրեթե անհնար է:
Մասնագետները 20 տարի շարունակ ուսումնասիրել եւ հետեւել են 2000 կանանց կրծքագեղձի ուռուցքների գենետիկ փոփոխությունները: Այնուհետ ստացված տվյալները վերլուծվել են գործիքակազմի մշակման նպատակով, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել ռեցիդիվի բարձր ռիսկի կանխատեսման համար:
Կրծքագեղձի ԴՆԹ-ի անալիզը 11 տարբեր հիվանդություններ է հայտնաբերել: Օրինակ կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղը, որն ամենավատ կանխատեսումն ունի, իրականում երկու տարբեր տեսակի է լինում՝ դրանցից մեկի կանխատեսումն ի սկզբանե վատն է, սակայն բարեհաջող բուժման դեպքում հիվանդությունը դժվար թե կրկնվի, եթե պացիենտը ախտորոշումից հետո 5 տարի ապրի:
Գիտնականները նաեւ հայտանբերել են էստրոգեն-ռեցեպտոր դրական ուռուցքներով պացիենտների խմբի, որտեղ սկզբնական կանխատեսումը սովորաբար ավելի բարեհաջող է, քան եռակի բացասական քաղցկեղի դեպքում, սակայն հիվանդության ուշ ռեցիդի վտանգը շատ բարձր է (ախտորոշումից հետո մինչեւ 20 տարի):
Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների նման մանրամասն բաշխումը կարող է բուժման ավելի անհատական մոտեցումներ, ռեցիդիվների քանակի նվազեցում ապահովել, ինչպես նաեւ կհանգստացնի ռեցիդիվի շատ ցածր վտանգ ունեցող կանանց: Սակայն, ցավոք, այս մոլեկուլյար թեստավորումը դեռ լայնորեն հասանելի չէ:
Ներկայումս ստացված տվյալների հիման վրա հետազոտողների խումբը մատչելի թեստ է մշակում հիվանդանոցներում օգտագործման համար եւ ուսումնասիրում է կրծքագեղձի քաղցկեղով պացիենտների բուժման անհատական տարբերակները:
Վերջնանպատակ է բուժման ավելի արդյունավետ մեթոդների կիրառմամբ կլինիկական փորձարկումների անցկացումը, որոնք համապատասխանում են ուռուցքների ճշգրիտ գենետիկական կազմին:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...